Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանության պատասխանը Րաֆֆի Հովհաննիսյանին. «Այսօրվա հավաքը ևս անօրինական է»

Փետրվար 24,2013 11:34

 Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է, որ Ր. Հովհաննիսյանի մարզային այցելություններից հետո հանրապետությունում ստեղծված իրավիճակին հրատապ արձագանքելու նպատակով այսօր Երևանում անցկացվելու է հրատապ հավաք, որն անհնարին է անցկացնել իրազեկմամբ:

Այդ կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը լիազորված է հայտարարել, որ այսօրվա «շտապ» հավաքի մասին կազմակերպիչները դեռևս օրեր առաջ են հայտարարել, հետևաբար, միանշանակ հերքվում է իրադարձություններին հրատապ արձագանքելու անհրաժեշտությունը:

Ակնհայտ է նաև, որ Ր. Հովհաննիսյանի մարզային hանդիպումները չեն հանգեցրել որևէ նոր իրադրության առաջացմանը, որին անհրաժեշտ էր հրատապ արձագանքել, քանի որ քննարկման թեման, ինչպես և Ր. Հովհաննիսյանի նախընտրական և հետընտրական մի շարք հավաքների ժամանակ, եղել և մնում է ընտրությունների արդյունքների սեփական գնահատականը և դրանից բխող գործողությունները:

ՀՀ ոստիկանությունը հարկ է համարում նկատել, որ Հավաքների ազատության մասին օրենքի 26-րդ հոդվածում ամրագրված՝ ինքնաբուխ և շտապ հավաքների անցկացման իրավունքը վերաբերում է բացառիկ իրավիճակներին, առանձին դեպքերին, և այդպիսի հավաքները պետք է ունենան իրապես հրատապ շարժառիթ, հակառակ դեպքում հրատապ կամ ինքնաբուխ հավաքի քողի ներքո կարելի է առանց իրազեկման անցկացնել իրազեկում պահանջող ցանկացած հավաք և դրանով իմաստազրկել ամբողջ օրենքը, ինչպես և իրազեկման նպատակը, որն է՝ հենց հավաքի բնականոն և խաղաղ ընթացքի ապահովման և այլոց իրավունքների, ինչպես և հանրության շահերի պաշտպանության համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելը, որի ապահովումն անհնարին է դառնում կամ էապես դժվարանում է իրազեկման բացակայության պայմաններում, և դրանով էապես վտանգվում է նաև հենց հավաքի մասնակիցների, ինչպես և այլոց իրավունքներն արդյունավետ պաշտպանելու հնարավորությունը:

ՀՀ ոստիկանությունն ընդգծում է, որ օրենքի տարբեր դրույթները ամբողջական են: Չի կարելի սեփական շահերից ելնելով՝ մի դեպքում հղում անել դրանց մի մասին, մեկ այլ դեպքում՝ մյուս: Հետևաբար, այսօրվա հավաքը ևս անօրինական է և կարող է հանգեցնել վարչական պատասխանատվության:

 

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. RH says:

    Ոստիկանությունը նախ և առաջ պետք է բռներ ընտրակաշառք բաժանողների, քվիաթերթիկներ լցոնողների, կազմակերպողների, ահաբեկիչների ձեռքը և ոչ թե Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ամենախաղաղ գործընթացներ կազմակերպող մարդկաց հասցեին դատար քամր բաց թողներ:

  2. Maxim says:

    ՀՀ ոստիկանությունը վաղուց է իմաստազրկել իր դերակատարությունը: Եկել է ժամանակը, որ նրա
    ղեկավարությունը հասկանա իրենց գոյության իմաստը, և իր ստորադասին բացատրի, որ այսուետ պետք է ծառայեն ժողով, և հենց ծառայեն, այլ ոչ հակառակն:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728