Ֆրանսիայի Կապել-լե-Գրանդ քաղաքում մեկնարկել է «Cappelle-le-Grande International Open 2013» շախմատի ավանդական՝ 29-րդ փառատոնը, որտեղ հանդես են գալիս պատկառելի թվով հայ շախմատիստներ թե Հայաստանից, թե այլ երկրներից:
Մեկնարկային տուրում հաղթանակ են տարել մեր հանրապետության ներկայացուցիչներ Սամվել Տեր-Սահակյանը, Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը, Էլինա Դանիելյանը: Եվգենյա Դոլուխանովան եւ Ռոբերտ Աղասարյանը բաժանել են միավորը: Հաղթական միավոր վաստակել են նաեւ Ֆրանսիան ներկայացնող Տիգրան Ղարամյանը, Դավիթ Հարությունյանը՝ Վրաստանից: Միակ պարտությունը կրել է Կարինա Համբարձումովան, որը հանդես է գալիս Ռուսաստանի դրոշի ներքո:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ