Դուքենդո արեւելյան մարտարվեստի Հայաստանի ներկայացուցիչները հաջող մրցելույթ են ունեցել Միացյալ Նահանգներում:
Մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիայի խոսնակ Աննա Մնացականյանը տեղեկացնում է, որ Օնտարիոյում անցկացված աշխարհի առաջնությունում մեր մարզիկները նվաճել են երկու ոսկե եւ մեկ արծաթե մեդալ: Առաջին ոսկին մեր պատվիրակության հաշվարկին գրանցել է 63 կգ քաշային Արամ Կարապետյանը, որը վճռորոշ մարտի արդեն երկրորդ մրցափուլում ամերիկացի մրցակցին հարկադրել է դադարեցնել պայքարը: Արամն այդպես նշել է նաեւ իր ծննդյան օրը: Երկրորդ չեմպիոնական կոչումը նվաճել է -47 կգ քաշային Խաչիկ Ամիրխանյանը, իսկ Տիգրան Հովհաննիսյանը (-85 կգ քաշային կարգ) արժանացել է արծաթե մեդալի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ