Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայկ Բաբուխանյանը պարզաբանում է. փողը տված է՝ հաչում են

Փետրվար 24,2013 10:44

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, արձագանքելով իր շուրջ երեկ տարածված խոսակցություններին, Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց.

«Նրանք, ովքեր փորձում են խեղաթյուրել, ովքեր փորձում են պրովոկացիա անել կամ փորձում են տեսնել իրենց համար ցանկալի խոսքեր, դրանք ուրեմն սովորական վարձու պրովոկատորներ են, փողը տված է՝ հաչում են: Ես ասել եմ՝ Րաֆֆիի ընտրազանգվածում կա 3 շերտ. մի շերտը այն մարդիկ են, ովքեր լիբերալ գաղափարախոսության կողմնակիցներն են, կան մարդիկ, ովքեր կատարում են հրամաններ և այդ հրամաններով են առաջնորդվում, մարդիկ էլ կան, ովքեր դառնացած են իշխանություններից, և իրենց դառնությունն արտահայտում են քվեարկելով, ըստ էության, ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանի կողմ, այլ՝ իշխանությունների. նրանք դեմ քվեարկող զանգվածն են:

Եթե ինչ-որ մեկին դուր չի գալիս, թող խնդիրն իր մեջ տեսնի: Իհարկե, ես ասել եմ՝ այդ քվեարկողների մեջ կան նաև մարդիկ՝ աղանդավորական կամ սեռական փոքրամասնություններ, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը խոսում է փոքրամասնությունների իրավունքների մասին: Կան մարդիկ, ովքեր երազում են, որ Հայաստանում լինեն գեյ ակումբներ, կան մարդիկ, ովքեր երազում են՝ Հայաստանում լինի տոտալիտար աղանդների մեծամասնություն, հայ առաքելական եկեղեցին դառնա փոքրամասնություն. դրանք աղանդավորներն են, դրանք այն մարդիկ են, ովքեր չեն ուզում ապրել ազգային ավանդական արժեքներով, այդ մարդիկ նույնպես քվեարկել են հօգուտ Րաֆֆի Հովհաննիսյանի, որովհետև Րաֆֆի Հովհաննիսյանն իր ծրագրային դրույթներում ասել է և բազմիցս կրկնել է, որ նա պաշտպանում է փոքրամասնությունների իրավունքները Հայաստանում: Բացի դրանից, այն մարդիկ, ովքեր կողմնակից են եղել Ծոմակի ակումբին, գնացել են պաշտպանել են այն, մարդիկ արտահայտվել են, որ Ծոմակի որջի՝ միասեռականների ակումբի դեմ կատարած քայլը ֆաշիզմ է, նացիզմ է, դրանց մեջ էր նաև Րաֆֆի Հովհաննիսյանը, ով պաշտպանել է այդ ակումբի գոյության իրավունքը»:

Հայկ Բաբուխանյանի կարծիքով՝ այն մարդիկ, ովքեր կարծում են, որ այդպիսի փոքրամասնությունները պետք է ծաղկեն Հայաստանում, նույնպես ընտրել են նրան: Այդ շերտը բազմազան է, ովքեր ուզում են Հայաստանը լինի ամերիկյան մոդելի նման, և մարդիկ, ովքեր ձայն են տվել ընդդեմ իշխանությունների՝ իրենց կյանքում առնչվել են չինովնիկի հետ, ով կաշառք է ուզել, դատավորի հետ, ով անարդար է եղել, կամ չեն կարողանում աշխատանք գտնել. այդ մարդիկ փորձում են փոփոխություն գտնել իրենց կյանքում, և այդ մարդիկ գնացել են Րաֆֆիին են ընտրել։ Եթե լիներ Լևոնը, կընտրեին Լևոնին, Օսկանյանը՝ կընտրեին Օսկանյանին, կամ մեկ ուրիշ ընդդիմադիրի:

«Իմ կարծիքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը կանաչ լույս կբացի գեյերի և աղանդավորների առջև, որովհետև նա հայտարարում է, որ պետք է պաշտպանի փոքրամասնությունների իրավունքները, և համարում է, որ պետք է աջակցել Ծոմակի ակումբին: Արևմտյան մոդելը այլ է, և Րաֆֆին փորձում է արևմտյան մոդելը բերել և ամբողջությամբ տեղադրել Հայաստանում և այդ մոդելի բոլոր ատրիբուտները ներմուծի Հայաստան:

Հիմա ես նորից եմ կրկնում՝ Հայաստանում տեղի է ունենում ազգային պահպանողական գաղափարախոսության և ծայրահեղ լիբերալ գաղափարախոսության բախում:

Ազգային պահպանողական գաղափարախոսությունը՝ Սերժ Սարգսյանի առաջնորդմամբ, այն ճյուղն է, ովքեր չեն ուզում ապրել այն կենցաղով, ինչպես մարդիկ ապրում են արևմուտքում: Բայց դա չի նշանակում, որ մեր ժողովուրդը չի տեսնում Թուրքիայի, Ադրբեջանի վտանգը, մեր ազգային արժեքներ են փոխվում, պահպանողական մտածելակերպն է փոխվում:

Րաֆֆին երեկ ասում էր՝ կյանքի գնով ինչ-որ բաներ կանի. ո՞ւմ կյանքի գնով, մեր հայ երիտասարդների՞ կյանքի գնով: Եթե Րաֆֆին ունի այդ հայկական պատկերացումները, ուրեմն ի՞նչն է պատճառը, որ նրա զավակները չեն ծառայում բանակում, այստեղ մեծացել են, գնացել ԱՄՆ-ի քաղաքացիություն են ստացել, չեն ծառայել հայոց բանակում: Հիմա մեր տղաների արյունը դառնա՞, Րաֆֆիի արյունը քաղցր ա հա՞: Եթե 550.000 մարդու ձեռք է տալիս Րաֆֆիի Հայաստանը, մեզ դա ձեռք չի տալիս, մենք մեծամասնություն ենք կազմում՝ 850.000: Հիմա ի՞նչ են առաջարկում Օսկանյանի ասած լիդեր սարքե՞նք։ Մենք դա թույլ չենք տա, թույլ չենք տա մեր երկիրը պառակտեն, որովհետև թուքրերի, ադրբեջանցիների ցանկությունն է, նրանց ետևում կանգնած ԱՄՆ-ի ցանկությունն է:

Նելլի Ավետիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (11)

Պատասխանել

  1. Հասմիկ says:

    Հարգելի Բաբուխանյան, իսկ հետաքրքիր է, էդ ու?մ արյան գնով եք ԴՈՒՔ ու ներկայիս իշխանությունները ձեր աթոռներին բազմել????? մեր կյանքի չէ???? ուղղակի էնքան եք զբաղված եղել ձեր աթոռներով, որ էնպես էլի ձեռքի հետ չեք նկատել ովքեր են կյանքի գին վճարում….

  2. Մարգար Մախսուդյան says:

    Միշտ հետաքրքրությանմբ եմ ընթերցել ՛՛Առավաոտ՛՛-ը, սակայն մի բնորոշ թերթություն պիտի նշեմ. վերնագրերում հաճախակի են տեղ գտնում ոչ ճիշտ ձևակերպումներ և բացթողումներ:
    Չնայած այս անգամ վրիպումն առավել քան ակնհայտ է, սակայն հարկ եմ համարում անուշադիր ընթերցողներին իրազեկել. բաց է թողնված վերնագրի նախադասության վերջին ՛՛ք՛՛ տառը:

    • Aram says:

      Մարգար Մախսուդյանի նկատառմանը դժվար է բան ավելացնել:
      Բայց կուզեմ նկատել, որ բաբուխանյանին /խ. հարությունյան, գեղամյան, ախք, ահարոնյան/ բանի տեղ դնելով, վայրահաչությունը քնարկելով սույն պարոնին /պարոնանց/ տեղ ենք տալիս մտածելու, որ նա /նրանք/ իրենցից ինչ որ բան են ներկայացնեւմ: Իրականում 10 շահի չարժի /չարժեն/, այդ մասին գիտեն բոլորը, այդ թվում դրա /դրանց/ ընտանիքի անդամները, բացի իրենցից ու սերժից:

    • Mxitar says:

      Շատ ճիշտ ես Մարգար ջան,չեի նկատել:

  3. UNKNOWN says:

    Դեմքիցտ երևումա, որ կյանքիցտ հոգնած ես: Այսօր, որ դուք իշխանություն եք, ետ ում կյանքի գնով եք իշխանություն: Ու քո նման … ինչպես նաև Գեղամյանն ու Խոսրով Հարությունյանը որ իրանց դնում էին ընդիմության տեղ եսօր դառել եք իշխանություն:

  4. Հովսեփ says:

    Մի էս … հարցնող ըլնի, էտ որ մի ներկայիս ու նախկին չինովնիկի թուլեքն են հենց մեր էս հայոց բանակում ծառայել կամ ծառայում: Րաֆֆին գոնե մաքուր անցյալ ունի, ձեր լրիվիտ տակը կեղտոտ ա (չեմ ուզում ուրիշ բառերով գրեմ): Իսկ հետո, էտ ով ա ասել, որ դուք 850 հազար եք: Դուք հազիվ 85 հազար կազմեք, այ …Ես ինքս Րաֆֆիին չեմ ընտրել, բայց հոգով սրտով համաժողովրդական շարժման կողքին են, քանի որ ուզում եմ օր առաջ տենամ ՀՀԿ-ի տապալումը: Նենց որ, ճիշտ կանեք փասա-փուսեքներդ հավաքեք ու …… ըլնենք: Դրանից բոլորս էլ կշահենք` համ դուք, համ էլ մենք:

  5. Maxim says:

    Հարգելի ՝ Մարգար: Ձեր դիպուկ և շատ տեղին՝ վերնագրի վերջին ,,ք,, տառի վրիպումից հետո,
    էլ գրելու բան չի մնում:

  6. Vardan says:

    Ցանկացած իշխանություն ունի զինանոց, think tank, մտքի զինվորներ, որոնք իշխող կուսակցության գործելաոճի, վարած ներքին, արտաքին, տնտեսական քաղաքականության ուղինիշները և ձևերը ներկայացնում են, երբեմն անուղղակի՝ տարբեր գործիչների բերանով, կամ ուղղակի՝ պաշտոնական խոսնակներով: իմ հասակի երիտասարդը, որը կարող է քիչ թե շատ վերլուծել, օտար լեզուներով կարդալ, դիտել, ուղղակի ծիծաղում է այս մարդու տեսակի վրաէ ոչ մի կապ չտեսնելով այս դարաշրջանի հետ, սա մեզ համար մամոնտ է կամ դինոզավր, ուղղակի չարժե անդրադառնալ նրա գրածին,

    կա ավելի հետաքրքիր եզրակացություն այս ամենից – պրն Նախագահ, որքան սնանկ է Ձեր զինանոցը…….

  7. Hasmik says:

    Մենք բոլորս այսոր ապրում ենք մի երկրում որտեղ սահմանին ամեն օր մեր երիտասարդներն են զոհվում, նրանցից ոմանց անձամբ ճանաչել եմ: Անսահաման մեծ է ցավս ու ափսոսանքս որ նման երիտասարդների կյանքի գնով այսօր պահում ենք մեր երկիրը, սակայն իշխանությունները բարեկամանալու ճանապարհ են փնտրում մեր դարավոր թշնամու հետ.. Ինչպես սիրել ու հավատալ մի ղեկավարության, երբ նրանց իշխանության օրոք հայ ժողովուրդը արտագաղթում է, կամ քաղցած է գլուխը գիշերը քնում, քանի որ մեր իշխանության ներկայացուցիչնեչը Աստված գիտի միայն թե որտեղ են ծախսում մեր գումարները: Ժողովուրդ ուշքի եկեք վերջապես.. Որոշ անարժանների երկրից վտարելու ժամանակը վաղուց եկել է…. ///////////////////////////////

  8. Avo says:

    ՈՒ ես ուսանողությանս տարիներին բանի տեղ եմ դրել սրան: Հիմի ասեմ ,Արժեր Րաֆֆուն ձեն տալ , որ թեկուզ սրանց դիմակը պատռվեր: բիտա…

  9. Hrant says:

    Սա ուզում է մոռացության տալ թե ինչ’պես էին իրեն ՀՀՇ-ականները նախկինում՝ ընտրությունների ժամանկ իրեն ծեծել և ինքն էլ վախից կրակել էր և թե ինչպե’ս Հրանտ Խաչատրյանը իրեն մի կերպ փրկեց:

    Որպես լավության պատասխան նա Հրանտից ՍԻՄ-ը գողացավ: Հերիք է փոս փորես այս վերջինի մեջ դու կընկնես:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728