Ըստ shamshyan.com – ի, Երեկ՝ փետրվարի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում, Ճանապարհային ոստիկանության վարչական շենքի դիմաց, «Նիսան մաքսիմա» մակնիշի 05 ՏՍ 555 համարանիշի ավտոմեքնայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին և ուղևորին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները և ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ և 7-րդ դասակների աշխատակիցները:
Վիրավորներից մեկը տեղափոխվել է Մալաթիա բժշկական կենտրոն, իսկ մեկն էլ Էրեբունի բժշկական կենտրոն:
Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է 67 ամյա Լևոն Քոթանջյան անվամբ վարորդական իրավունքի վկայական, ով էլ վարել է ավտոմեքենան:
Կարդացեք նաև
Ֆոտոլրագրողը հայտնեց, որ Էրեբունի հիվանդանոց տեղափոխվածը մեքենայի կին ուղևորն է, ով հիվանդանոցում մահացել է:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի