Լրահոս
Օրվա լրահոսը

Միտինգավորներն առաջարկում էին մայրաքաղաքը տեղափոխել Գյումրի

Փետրվար 24,2013 00:25

OLYMPUS DIGITAL CAMERAԱյսօր Գյումրու Թատերական հրապարակում Անահիտ Բաշխյանը , շնորհակալություն հայտնելով գյումրեցիներին ու խոսելով հանրահավաք անցկացնելու նպատակի մասին, ասաց. «Ողջույն, Հայաստանի հպարտ, արժանապատիվ շիրակցիներ, ես ձեր ցավը տանեմ, մենք այստեղ ենք այսօր, այս պահին , որովհետև յուրաքանչյուրս ուզում ենք, որ մեր երեխաների ապագան լինի օրինավոր երկրում, իրավական երկրում, արդար երկրում, որտեղ յուրաքանչյուրիս իրավունքը կպաշտպանվի: Մենք այսօր այստեղ ենք, որովհետև ուզում ենք, որ մեր ընտրյալ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի թիկունքը բետոնենք` երկաթ-բետոն անենք, որ ինքը ամուր լինի, պինդ լինի ձեր ձայնով»:

ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ ասաց. «Իմ սիրելի գյումրեցիներ, ես գիտեմ, որ դուք շատ եք տուժել այսքան տարիների ընթացքում, ամենաշատը Հայաստանի Հանրապետությունում տուժել է Շիրակի մարզը: Տուժել եք, ցավ եք ունեցել, սակայն ամուր եք, ձեր սրտերի մեջ կա լիքը ուժ, սեր, համբերություն, և իհարկե` հպարտություն: Եվ այսօր` փետրվարի 18-ից հետո, այդ հպարտությունն է, որը վարակում է հանրապետության բոլոր քաղաքացիներին, այդ թվում նաև նաև երևանցիներին: Երևանցիները Ձեր առջև խոնարհվում են, որովհետև , դուք լինելով այդքան տուժած, այդքան ցավերի մեջ, ասացիք, որ դուք արժանի քաղաքացիներ եք»: Այս խոսքի վրա հանրահավաքի մասնակիցները առաջարկեցին ` մայրաքաղաքը տեղափոխեք Գյումրի: «Այո», -համաձայնեց Զարուհի Փոստանջյանը` շարունակելով. . «Նախագահի նստավայրը այսօր այստեղ է , այս հրապարակը, այստեղ է նաև ձեր կողմից ընտրված ՀՀ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, եկեք շնորհավորենք միմյանց հաղթանակի համար»: «Րա~ֆֆի, Րա~ֆֆի», բացականչությունները չէին դադարում : Պատգամավորը անդրադարձավ նաև Սերժ Սարգսյանի` Թորոս գյուղում ասած այն խոսքերին, թե «ինչքան ուզեք, էնքան խփենք»: «Սիրելիներս, մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանը այստեղ հայտարարում էր գցելու մասին, մենք խփող չենք, մենք խփողի ձեռքը բռնողն ենք, այլևս Հայաստանի հանրապետությունում չենք թույլ տալու որևէ մեկին խփել, խփողներին պատժելու ենք», -ասաց Զարուհի Փոստանջյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. ditord says:

    Լեզվաբանական փաստ՝ – 2 տառափոխում կատարելով ՝ ՐԱՖՖԻ-ին դառնում Է ՌԱԲԲԻ :

  2. David says:

    Պատմության մեջ չի եղել դեպք, որ բռնակալն ինքնակամ լքի, հայերն ուզում են ապացուցել, որ իրենց բռնակալը յուրահատու*կ է;Ինչի* վրա են հույս դնում;Ո*ր բարոյական նորմի;Սերժի*…
    Խորենացին ՀՊ-ի վերջում լավ է գրել և բոլոր ժամանակների համար;

  3. David says:

    Դիտորդ, դու էլ նույն ցավով ես տառապում, ինչով պաշտպանյալդ;Այդ հողի վրա…Ֆոկուս եք անում,շառ, շանտաժ…Խ

  4. David says:

    Դիտորդ, Ռաբբի չի լինելու,դու էլ մերժված ընտրյալիդ նման ձեռքդ կդնես Աստվածաշնչին, որ Աստվածանա;Ռաբբին ու Թալմուդը քեզ չեն խանգարում;Դուք ձեզ հերիք եք, հեռվում մի փնտրեք ձեր երևակայական գազաններին;

  5. David says:

    Չէ, դիտորդ արի Սերժի անունը այսպես մեկնաբանենք.

    Ս-երժին
    Ե-րազախաբեց
    Ր-աֆֆին
    Ժ-առանգությունից;

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728