Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում իր հրաժարականի մասին տեղեկություններին արձագանքեց «No comment» արտահայտությամբ:
Նախագահական ընտրություններում Արմավիր քաղաքում Սերժ Սարգսյանը 2864 ձայների տարբերությամբ պարտվել է Րաֆֆի Հովհաննիսյանին:
Նշենք, որ «Հետքը» հաղորդել է, թե Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը հրաժարական է տվել: Արմավիրի ՀՀԿ-ական «Հետքի» աղբյուրը հայտնել էր, որ այս պահին քննարկվում է նաև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդի, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականի հարցը:
Ըստ աղբյուրի, երեկ տեղի է ունեցել ավագանու նիստ, որի ժամանակ քաղաքապետ Խլղաթյանը շատ նյարդային վիճակում է եղել և կոպիտ խոսել ու վիրավորել որոշ բաժինների պետերի:
Կարդացեք նաև
Երեկ էլ Արմավիրի մարզպետի գլխավորությամբ հանրապետականները հավաքվել են Արմավիրում: Հավաքին, որին ներկա են եղել Երևանից ժամանած հանրապետականներ ևս, քննարկել է քաղաքապետ Խլղաթյանի հրաժարականի հարցը: