Սերժ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը:
«Մեծարգո պարոն Նախագահ,
Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Ձեր իմաստությունը, անկոտրում կամքն ու վճռականությունը, անձնուրաց նվիրվածությունը Հայրենիքին և հայ ժողովրդին՝ անգնահատելի են լուրջ մարտահրավերների և սպառնալիքների առջև կանգնած մեր երկրի համար:
Կարդացեք նաև
Ուզում եմ մաղթել Ձեզ քաջառողջություն, ուժ և եռանդ՝ Հայաստանի և ամբողջ հայ ժողովրդի բարօրությանն ուղղված Ձեր ամենօրյա դժվարին աշխատանքում նորանոր հաջողությունների հասնելու համար»,-ասված է Շառլ Ազնավուրի շնորհավորական ուղերձում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Անհավատալի է, որ Շառլ Ազնավուրը շնորհավորական ուղերձ ուղարկի մի մարդու, որի մասին մեկ կամ երկու տարի առաջ նման ձև արտահայտվի: Եթե սա իրականություն է, ապա պետք է հավատալ
միստիկայի, հակառակ դեպքում ինչպես կարելի է հավատալ նման դավաճանություն,՝ ազգին:
չեմ հավատում
Տեսնում են, որ բացի դիկտատորներից ոչ ոք Սերժին չի շնորհավորում, հիմա ել երևակայությամբ են զբաղված. Շարլ Ազնավուրը ինքն էր մեր կառավարությանը մաֆիայի հետ համեմատել, հիմա ինչպես կարող է շնորհավորել մի մարդու, ով մաֆիայի պարագլուխն է.
ֆեսբուկյան եջում Շառլ Ազնավուրի պոխարեն եսիմ ովա ինքնագլուխ բաներ գրում վորը բացարձակապես կապ չունի Շառլ Ազնավուրի հետ:
Ես կարողա վորպես հիմք ետ են վերցրե? Չեմ հավատում ու չեմե հավատա մինչեվ ետ մարդու բերանից չլսեմ իրան տենալով հո գարի դար չի տեխնիկա կա վիդո աուդիո ֆորմատ կա վերջ ի վերո: