Թել Ավիվի «Ապոել» ֆուտբոլային ակումբի եւ Գանայի հավաքականի անդամ Ջոն Փեյնթսիլին ոստիկանությունը ձերբակալել է կնոջ վրա հարձակվելու համար:
Աքրայի ոստիկանության ներկայացուցիչ Ֆրիման Տիտիին BBC-ին տեղեկացրել է, թե ֆուտբոլիստը վնասել է կնոջ աչքը, որի պատճառով նա հիվանդանոցում է գտնվում: Իրավապահի խոսքերով, տուժածը ցանկացել է գազազած ամուսնուց պատսպարվել նաեւ հարեւանի տանը, սակայն ֆուտբոլիստը հարձակվել է նաեւ նրանց վրա: Ամուսինների միջեւ այդ աստիճանի հասած լարվածության պատճառ դարձել է աֆրիկյան ռադիոկայաններից մեկը, որ հայտարարել է, թե ֆուտբոլի Աֆրիկայի գավաթի խաղարկության օրերին գանացի ֆուտբոլիստներն օգտվել են մարմնավաճառների ծառայությունից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ