Ստամբուլում հայ տարեց մարդկանց վրա հարձակումները իրավապաշտպանների մոտ անհանգստություն է առաջացրել, որ Թուրքիայում աճում է այլատյացությունը: Գրում է Պատերազմի և խաղաղության ինստիտուտը:
Վերջին զոհը 80-ամյա Սուլթան Այքարն էր, որը ենթարկվելով հարձակման կորցրեց իր աչքը:
«Եթե հարևանները օգնության չհասնեին, իմ տատը մեռած կլիներ», – ասել է Այքարի թոռը՝ Կարին Էթիկը, – «Նրա բերանից արյուն էր հոսում և այնքան վախեցած էր, որ չէր կարողանում խոսել»:
Սա հայերի վրա մի շարք հարձակումներից վերջինն էր: Թուրքական լրատվամիջոցները անտեսում էին բռնությունները, սակայն մտահոգությունները սկսեցին աճել միջազգային լրատվամիջոցներում և իրավապաշտպան խմբերում:
Կարդացեք նաև
«Նրանք ուզում են վախեցնել հայերին, թե ծերության մեջ չեն մահանա իրենց անկողիններում», – ասել է Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպանության ասոցիացիայի հակառասիստական կոմիտեի անդամ Այշե Գյունայիսըն, – «Այն փաստը, որ այս ֆաշիստական գործողությունները ոստիկանությունը որակում է որպես կողոպուտ, միայն քաջալերում է ֆաշիզմին: Մենք չպետք է մոռանանք, որ այս երկրում շարունակում են մերժել Հայոց ցեղասպանության փաստը և այս դեպքերը այդ մերժման արդյունքն են»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ