Ադրբեջանի երիտասարդական կազմակերպությունները բողոքել են «Թըրքիշ էյրլայնս» ավիաուղիների կողմից «Ակոս» թերթի տարածման համար: Գրում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը:
«Թուրքիան և Ադրբեջանը եղբայրական պետություններ են: Թեպետ սա պաշտոնական դիրքորոշում չէ, բայց ես այնուամենայնիվ դատապարտում եմ «Թըրքիշ էյրլայնս»-ի կողմից իր նստեցման սրահում թերթի մատակարարումը», – ասել է երիտասարդ ինտելեկտուալների զարգացման աջակցության հանրային ասոցիացիայի նախագահ Սեյմուր Օրուջովը:
Երիտասարդ թուրք գրողների ասոցիացիայի նախագահ Ակբար Գոշալին թուրք հասարակության առաջատար դեմքերին կոչ է արել այս հարցի հետ կապված իրենց վերաբերմունքը հայտնել:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ