Լրահոս
Օրվա լրահոսը

Journal Sentinel. «Հայոց ցեղասպանության մասին ներկայացումը՝ կրկին Միլուոկիի բեմում»

Փետրվար 23,2013 20:05

1995թ. գարնանը, 31-ամյա դերասանուհի Մերի ՄաքԴոնալդ Քերրը (լուսանկարում), որը մոտ քսան տարի խաղացել էր Չիկագոյի թատրոններում, առաջին անգամ ներկայացավ Միլուոկիի թատրոնում: Գրում է «Ջորնալ սենթինել» պարբերականը՝ անդրադառնալով հայերի մասին ներկայացմանը:

Դերասանուհին խաղում էր Ռիչարդ Կալինոսկիի այն ժամանակ անհայտ «Հրեշը լուսնի վրա» ներկայացման մեջ, որտեղ Ցեղասպանությունից փրկված, որբացած Արամն ու Սեդան 1920-ականներին փորձում են նոր կյանք սկսել Միլուոկիում:

Այս քսան տարիների ընթացքում Քերրը դարձավ Միլուոկիի լավագույն դերասանուհիներից մեկը, ինչպես նաև ցույց տվեց իր տաղանդը որպես բեմադրիչ, իսկ «Հրեշը լուսնի վրա» ներկայացումը նույն ժամանակահատվածում բազմաթիվ մրցանակների արժանացավ և թարգմանվեց 12 լեզուներով, հիմա այն բեմադրվում է ամբողջ աշխարհում: Այս շաբաթ «Հրեշ»-ը վերադառնում է Միլուոկի Քերրի բեմադրությամբ:

«Ես շատ հուզված եմ, որ կրկին ընդգրկված եմ այս ներկայացման աշխատանքներում», – ասել է Քերրը, – «Ես այլևս երբեք չէի կարող Սեդայի դերը խաղալ, այնպես որ այս ներկայացումը բեմադրելը կրկին նրա մեջ լինելու միակ միջոցն էր»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728