Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «2-րդ «մարտի մեկ» ժողովրդի գլխին իշխանությունները չեն կարող սարքել»

Փետրվար 23,2013 19:52

ԱԺ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը պնդում է, որ «Ազատության» հրապարակում ձեւավորված ժողովրդական շարժման պայքարին ՀԱԿ-ը վաղուց է միացել:

«Ես գնահատում եմ, որ իրենք են միացել մեր պայքարին, ողջունում եմ: Եթե տեսնենք՝ հետեւողական, ճիշտ հաշվարկված, անզիջում պայքար է, մեր անելիքները կճշտենք: Ուշադիր հետեւեում ենք, այս պահին դեռ վերջնական գնահատականը չունենք»,- ասաց պարոն Զուրաբյանը:

Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ այն, ինչ չհաջողվեց ՀԱԿ-ին, կհաջողվի՞ «Ժառանգությանը»: «Նախ կարծում եմ՝ Կոնգրեսին շատ բան է հաջողվել, միայն այն հանգամանքը, որ լուրջ ձայներ արձանագրվել են տեղամասերում, հանձնաժողովներում Կոնգրեսի ներկայացուցիչների առաքելության հետեւանքն է, նրանք ունեցել են հստակ առաքելություն՝ պահել ժողովրդի ձայնը: Այն, որ այսօր հանգիստ կարող են հանրահավաքներ անել, Կոնգրեսի պայքարի հետեւանքն է, եւ իշխանությունները ընդունել են այս ամենը: 5 տարի լայնացրել ենք ազատության սահմանները Հայաստանում, եւ այս պայքարը շարունակելու ենք մինչեւ վերջ»:

Պարոն Զուրաբյանից նաեւ հետաքրքրվեցինք, ի՞նչ մտահոգություներ ունի նոր շարժման պայքարի ձեւերի առումով. «Կարծում եմ՝ ինչքան շատ ավելի քաղաքական ուժեր չեն հաշտվում այն իրողության հետ, որի մասին մենք տարիներ շարունակ խոսում ենք, այնքան լավ: 5 տարի է այս իրողության հետ չենք հաշտվում, փողոցներից տուն չենք գալիս»:

«Մարտի 1-ի» նախադեպը հաշվի առնելով՝ հնարավո՞ր է ժողովրդական այս շարժումն էլ ցրելու համար  իշխանությունները  ուժի դիմեն՝ մեր այս հարցին պարոն Զուրաբյանը պատասխանեց. «Այս պահին չեմ տեսնում իշխանության կողմից որեւէ նախադրյալ մարտիմեկյան սցենարով գնալու: Այդ ռեսուրսն էլ ենք կարողացել այնպես անել, որ սպառվել է: Այնպես ենք արել, որ 2-րդ մարտի 1 ժողովրդի գլխին սարքել այս իշխանությունը չի կարող: Որովհետեւ, երբ մարտի 1-ն անում էին, իշխանությունները կարծում էին, որ շարժումը ուղղակի փլվելու է, 15 գլխավոր լիդերների ձերբակալեն, շարժումը մարելու է, մարդիկ գնալու են տներով: Հենց 5 տարվա մեջ դա ապացուցեցինք, որ ոչ ոք չի հաշտվելու, կարողացանք վերածնել ժողովրդական ցասումը մարտի 1-ից հետո: Չեմ կարծում, որ իշխանությունը լուրջ հնարավորություն ունի գնալ մարտի 1-ի սցենարով»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Մարտի 1-ի կրկնողություն ես բացառում եմ: 2008թ.-ի և 2013 թ.-ի տարբերությունը նաև ԱՐԱԲԱԿԱՆ ԳԱՐՆԱՆ վախն է,որը շատ դիկտատորների ու իրենց նախկինում «անհաղթ» երևակայողների է անքուն գիշերներ պատճառում: Նույնիսկ Քադդաֆին ու Մուբարաքը ընկան:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728