Դերասանուհին տոնեց իր հոբելյանը Խնկո Ապոր գրադարանում
Օրերս դերասանուհի Մայրանուշ Գրիգորյանը նշեց իր ծննդյան 60-ամյակը իրեն հոգեհարազատ Խնկո Ապոր գրադարանում: Նա հաճախ էր այցելում Խնկո Ապոր գրադարան, ինչի համար իրեն կոչում էին «գրադարանի աղջիկ»:
ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը Մայրանուշ Գրիգորյանի մասին ասաց. «Կնոջ համար լինել կին, մայր, դերասանուհի ահավոր բան է և դու կարողանում ես պատվով, հարգանքով և ժպիտով հանդես գալ»:
Ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանն էլ հիշեց Մայրանուշի կերպարներից մեկը` Նունուֆարին ` «Խնձորի այգում». «Ինձ թվում էր սկզբում կաշկանդված է, հետո երբ ցույց տվին, տեսա, որ ինչ արել էր Մայրանուշը` ուղղակի կատարյալ էր: Նա էնպես կարողացավ այդ մթնոլորտի մեջ մտնել, գնալ այդ ժամանակները և զգալ փախստական կնոջ ողբերգությունը` իր այդ ամաչկոտությամբ»:
Կարդացեք նաև
Դերասանուհի Մայրանուշ Գրիգորյանն էլ արվեստի մասին հետեւյալ կարծիքի է. «Արվեստը շատ խանդոտ է` կամ պետք է դառնաս լավ դերասանուհի, կամ լավ մայր ու տան տիկին: Թող անհամեստ չհնչի, ես գուցե կարողացել եմ հաջողությամբ համատեղել ամեն ինչ, չնայած արվեստն, այնուամենայնիվ, բավականին տուժել է»:
Արմինե ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Լուսանկարներում՝ Մայրանուշ Գրիգորյանը՝ նախկինում եւ ներկայում