Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբկեն Արարքցյանը դժգոհում է. «Կուսակցության անուն փոխելը տեխնիկական հարց չէ»

Փետրվար 23,2013 19:12

Աժ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը այսօր ՀՀՇ համագումարի ողջ ընթացքում  ընդվզեց  ու տարբեր հարցադրումներով փորձեց հասկանալ ՀԱԿ նոր կուսակցության իմաստը:

 

Նրա խոսքերով, տարօրինակ է, որ համագումարին ներկա 500 անդամները ՀԱԿ կուսակցության ստեղծման նախաձեռնությանը կողմ կքվեարկեն, իսկ ինքը, որ դեմ կամ ձեռնպահ կքվեարկի, մեխանիկորեն կդառնա նոր կուսակցության անդամ. «Ոչ, դա օրենքի խախտում է: Կուսակցությունը քաղաքացիների կամավոր միասնություն է: Անհատին, ուղղակի շարքով տանել մի կուսակցություն, ինձ համար ընդունելի չէ: Մեզ փորձում են ներկայացնել, որ 12.000 հոգի, ինչ-որ ակտիվիստներ ՀԱԿ կուսակցության են անդամագրվելու: Ինձ չի թվում, որ ՀՀՇ-ի անունը մի քիչ այսպիսին էր՝ չէին մտնում, բայց հիմա, որ ՀՀՇ-ն անունը փոխի, այդ 12.000-ը կգան, կմտնեն: Աստված տա, գան, մտնեն, ես շատ ուրախ կլինեմ: Մեզ ասում են՝ տեխնիկական հարց է, ուղղակի անունն ենք փոխում եւ վերջ: Կներեք, ես կարդում եմ որոշման նախագծի բ) կետը՝ կուակցության նոր ծրագրի եւ կանոնադրության մշակում:  Այսինքն՝ ի՞նչ է ստացվում: Կքվեարկենք ու կդառնանք այլ կուսակցության անդամ, հետո կսկսենք նոր ծրագի՞ր քննարկել: Անուն փոխելը տեխնիկական գործ չէ, անունը  ճակատագրական նշանակություն ունի, մի ներկայացրեք, որպես տեխնիկական հարց: Ամբիցիաներ ունեմ եւ շարժման հիմնադիրներից մեկն եմ»:

Պարոն Արարքցյանը վերջում էլ հավելեց. «Բոլորն ասում են Կոնգրեսը, ՀՀՇ-ն այս վիճակում են, արժի, որ ամեն մեկս մեր մեջ մտածենք՝ ի՞նչ եղավ, որ հայտնվեցինք այս վիճակում»:

Հիշեցնենք, որ պարոն Արարքցյանը բաց քվեարկությամբ դեմ քվեարկեց նախաձեռնությանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728