Լրահոս
Օրվա լրահոսը

Նորաձև են միատոն շորիկները, վերնաշապիկները

Փետրվար 23,2013 18:55

Այս տարի նորաձև են կապույտ, նարնջագույն, մոխրագույն և կանաչ գույները (վերջինը խամրած երանգներով): Այս կարծիքին են համաշխարհային ոճաբանները: 2013 թվականի հավաքածուների համար առաջարկում են մարմինն ընդգրկող կիպ հագուստներ՝ մեծամասամբ օձի թեփուկանման կտորների համադրմամբ՝ հաշվի առնելով տարվա խորհրդանիշը:
Նորաձև և գեղեցիկ հագուստը գրեթե յուրաքանչյուր կնոջ մտահոգության առարկան է: Շատերը նախընրում են այնպիսի հագուստներ, որոնք սազական են իրենց կամ մատչելի են իրենց գրպանին, իսկ ոմանք հետևում են միայն նորաձևության տենդենցներին: Այս տարի նորաձևության սիրահարներին դիզայներներն առաջարկում են հետաքրքիր լուծումներ. ավանդական շապիկները փոխարինել բամբակից, ատլասից պատրաստված վերնաշապիկներով: Շորիկների սիրահարներին դիզայներներն առաջարկում են վառ գույների, մուլտհերոսների պատկերներով հագուստներ, նաև պրինտներ: Նորաձև են նաև միատոն շորիկները:
21-ամյա Լիանան միշտ կրում է սև գույնի հագուստներ. «Դա ամենատարածված և պրակտիկ գույնն է: Ցույց չի տալիս մարմնի թերությունները, իսկ դու չես բարդույթավորվում»,-ասում է նա: Իսկ միջազգային ոճաբանները խորհուրդ են տալիս հրաժարվել միատոն սև գույնի հագուստներից, կարելի է դրանք համադրել օրինակ` մետաքսի հետ:
Գեղեցիկ հագուստը պետք է համադրել համապատասխան պայուսակով: Դիզայներներն խորհուրդ են տալիս դրապից, կաշվից պայուսակներ: Դրանց նորաձև երանգներ են համարվում սևը, շագանակագույնը, մանուշակագույնը և սևը:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728