Ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդյեին, որն ամիսներ առաջ հրաժարվել էր Ֆրանսիայի քաղաքացիությունից եւ ընդունել Ռուսաստանի քաղաքացիություն, այսօր Ուդմուրտիայում շնորհեցին «պատվավոր ուդմուրտի» կոչումը:
Այս մասին հաղորդում է RIA Novosti կայքը: Դեպարդյեն անձամբ ներկա չի գտնվել այդ հանդիսությանը, որը կայացել է Ուդմուրտիայի (հիշեցնենք, որ սա Ռուսաստանի Դաշնության կազմում գտնվող ինքնավար հանրապետությունների է՝ Իժեւսկ մայրաքաղաքով) խուլ գյուղերից մեկի սրբավայրում: Նրան փոստով կուղարկեն «պատվավոր ուդմուրտի» կոչման հավաստիքը՝ փափախ եւ շքանաշան:
Այսօր Դեպարդյեն դարձավ ՌԴ լիիրավ քաղաքացի, նրան գրանցել են Սարանսկ քաղաքում՝ Դեմոկրատական 1 հասցեում:
Իսկ «պատվավոր ուդմուրտի» կոչումը միայն Դեպարդիեի շնորհը չէ, դրան արժանացել են նաեւ Ալբերտ Էյնշտեյնը, Ջոն Լենոնը, Կազեմիր Մալեվիչը, Արտյոմ Տրոցկին, Էմիր Կուստուրիցան եւ այլն: Նրանցից շատերը, բնականաբար, հետմահու: