Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրանց սրած բիզը մտնելու ա իրանց հետույքը». ըստ Ռուբեն Հախվերդյանի` «ժողովուրդն այլևս չի հանդուրժելու»

Փետրվար 23,2013 17:49

Ազատության հրապարակի երեկվա հանրահավաքին միացած հայտնի երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանին մարդիկ շատ մեծ ոգեւորությամբ ընդունեցին: Անկեղծ եւ իր դիրքորոշումից երբեք չհրաժարվող Ռուբեն Հախվերդյանը «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած բազմահազարանով հանրահավաքին միանալով ասաց, որ իր կարծիքով հայ ժողովուրդն այլևս չի կարող հանդուրժել երկրում առկա անբարոյականությունը:

«Մենք դիմացանք ցուրտ ու մութ գիշերներին, էդքան արտագաղթ չկար, մենք դիմացանք փողերի մոնիպուլյացիաներին՝ դոլարային, բայց ժողովուրդը չդիմացավ անբարոյականությանը և, եթե կարելի է այսպես արտահայտվել, մեղմ ֆաշիզմին»,- «Մեդիալաբի»-ի հետ զրույցում հանրահավաքում ունեցած իր կարճ ելույթից հետո ասաց Ռուբեն Հախվերդյանը:

Նրա խոսքով՝ սկիզբ առած ընդվզումը վառ ապացույցն է այն բանի, որ ժողովուրդն այլևս չի հանդուրժելու այդ ամենը:

«Այն , որ մարդիկ ոտքի են ելել, փաստում է, որ պայքարը շարունակվում է»,-ասաց սիրված երգիչը:

Ռուբեն Հախվերդյանն ասաց, որ կասկածանքների մեջ է, թե ինչով կավարտվի այս ամենը: Նրա խոսքով ՝ ստեղծված իրավիճակը նման է ձնագնդի, որը գնալով մեծանում է:

«Ինչքան նրանք ճնշում գործադրեն, ինչքան իրանց էշը քշեն, էնքան մեծանալու ա ձնագունդը և ի վնաս իրանց ա աշխատելու: Ոնց որ ասում են՝ իրանց սրած բիզը մտնելու ա իրանց հետույքը: Ես ակնկալիքներ ունեմ, որ նրանք ինչքան ջղայնացնեն ժողովրդին, այնքան իրանց համար վատ կլինի»,- ասում է Հախվերդյանը:

Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728