Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր-Պետրոսյան. «Եթե տեսնենք ճիշտ հունով է գնում, մենք ճիշտ պահին կլինենք ժողովրդի կողքին»

Փետրվար 23,2013 17:41

Տեր-Պետրոսյանն ասում է, որ Րաֆֆին դեռ գործ չի անում, իսկ ինքը հստակ ծրագիր ուներ:

«Հայաստանում  լուրջ իրադարձություններ են տեղի ունենում: Առայժմ միայն տեսնում եմ ժողովրդի գործը: Ժողովուրդն ընդվզել է, ինչպես  դրանից առաջ ընդվզել է բոլոր  կեղծված ընտրությունների ժամանակ… Արդյունքները ինձ համար միանշանակ են: Սերժ Սարգսյանը չի ընտրվել, հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը, ես ոչ մի կասկած չունեմ,- այսօր ՀՀՇ արտահերթ համագումարում հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:- Եթե բողոքի ընդվզումը չհասնի իր նպատակին՝ Սերժը եւս 5 տարի լինելու է ոչ օրինակարգ, ոչ լեգիտիմ նախագահ:

Ցավոք, միջազգային հանրությունը օրհնել է Սերժին, վերցրել իր պաշտպանության տակ: Ես չեմ տեսնում որեւէ միջամտություն  արտաքին  աշխարհից, որպեսզի ստիպեն Սերժին վերանայել այս ընտրությունների  արդյունքները»:

Նա վստահեցրեց, որ Արեւմուտքի համար  ՀՀ նախընտրելի նախագահը Սերժ Սարգսյանն է, ու ասաց, որ ինքը դա գիտակցել է  դեռ  2007-ից. «Եվ դա չեն էլ թաքցնում»: Պարոն Տեր-Պետրոսյանի համոզմամբ՝ Արեւմուտքը Սերժ Սարգսյանին է նախընտրում, որովհետեւ նա զիջումների գնաց: Ըստ առաջին նախագահի՝ պարոն Սարգսյանը, համաձայնելով հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը, փրկեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային. «Վերջացավ, մեռավ, ջարդեց, ցեղասպանեց ցեղասպանության ճանաչման հարցը: Հիմա ինչպես պետք է Արեւմուտքը նախընտրեր ինձ կամ Րաֆֆի Հովհաննիսյանին»:

Անդրադառնալով «Ազատության» հրապարակում ձեւավորված ժողովրդական շարժմանը՝ պրն Տեր-Պետրոսյանն ասաց. «Ժողովրդի գործը տեսա, բայց չեմ տեսնում ժողովրդի բողոքական զանգվածի ղեկավարողների գործը: Տեսնում եմ խոսքերը, ճառերը, բայց գործողությունը կամ գործողությունների ծրագիրը չկա: Հիմա կարող են ինձ իրավացիորեն հարց տալ՝ իսկ երբ որ դու էիր հանրավաքներ կազմակերպում, ես ունե՞ի: Այո, ունեի: Ունեի եւ հրաշալի ձեւակերպել էի այդ խնդիրը, հստակ ծրագիր էր, հաջողության հասնող ծրագիր»: Ըստ նրա՝ իր առաջադրած ծրագիրն էր «պետական մեքենայի ճաքերը», եւ պետական մեքենան կփլուզվեր, եթե եւս 20 օր հնարավորություն ունենային շարունակելու պայքարը:

ՀԱԿ առաջնորդն ասաց. «Ես որեւէ խորհուրդ տալու  իրավունք էլ չունեմ այս նոր ընդվզման ղեկավարներին, ծիծաղելի կլիներ: Բայց ուշիուշով կհետեւենք իրադարձությունների զարգացմանը եւ, եթե տեսնենք՝ ճիշտ հունով է գնում, մեր միջամտության կարիքը կա՝ մենք անհրաժեշտ պահին կլինենք ժողովրդի կողքին: Հիմա էլ այդ հրապարակի կեսից ավելին Կոնգրեսի ժողովուրդն է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Հարգելի,՝ Լևոն Տեր-Պետրոսյան: Ինչպես Դուք եք ասում,՝-Ընդունեք, որ Հրապարակի կեսից
    ավելին կոնգրեսի ժողովուրդն է: Ապա Դուք ոչ մի վարկյան չպետք է հապաղեք այնտեղ լինելու,
    գոնե ի հարգանք այդ կեսից ավելին, որոնք հիմա էլ Ձեզ են սպասում, որպես հարազատ ծնողի
    խոսքին կարոտով սպասող: Ես իրավունք ունեմ նույնիսկ Ձեզանից պահանջելու, քանի որ ես այն տասնյակ հազարներից մեկն եմ, որը հավատացել և հավատում է Ձեր խոսքին:

  2. ՀՄ says:

    «…մենք անհրաժեշտ պահին կլինենք ժողովրդի կողքին»

    Մեծարգո նախագահ ճիշտ պահ 96-ին էր սա ընդամենը նրա հետեւանքն է:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728