Անկեղծ զարմանքով եմ վերաբերվում այսօր մամուլում շրջանառվող ասեկոսեներին, իբր էթիկայի հանձնաժողովի կազմից ԱԺ պատգամավոր, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ պարոն Վ. Բաբայանին հետ կանչելու ԲՀԿ որոշման վերաբերյալ:
Չեմ հասկանում նաև ինչ է նշանակում «ԲՀԿ-ն որոշել է»: Ի՞նչ նկատի ունեն հնարողները՝ ղեկավարին, որն այս պահին Հայաստանում չի գտնվում, քաղաքական խորհրդին, թե խորհրդարանական խմբակցությանը:
Թեպետև լրագրողներից մեկի հարցին պատասխանելիս արդեն իսկ հերքել էի այդ խոսակցությունները, այնուամենայնիվ հարկադրված եմ պաշտոնապես հայտարարել, որ որևէ քննարկում տվյալ հարցի շուրջ տեղի չի ունեցել և Վահան Բաբայանի հարցը ԱԺ էթիկայի հանձնաժողովի կազմում քննարկման ենթակա չէ:
ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տիգրան Ուրիխանյան