Պրոֆեսիոնալ լեռնադահուկորդը ձյան բացակայության պատճառով դարձել է ջրային նոր մարզաձեւի հիմնադիր:
Կալիֆորնիացի 43-ամյա Չակ Պետերսոնը Սանտա-Բարբարայի ջրերում առաջին անգամ օվկիանոսի ալիքը «սանձել» է ջրային պայմաններին հարմարեցված լեռնադահուկներով եւ հավասարակշռությունը պահելու նպատակով օգտագործել դահուկափայտեր: Նա այդ քայլին գնացել է Կալիֆորնիայում ձյան բացակայության պատճառով` որոշելով լեռնադահուկը համադրել սերֆինգի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ