Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Րաֆֆու «ֆենոմենը»

Փետրվար 23,2013 16:14

«Րաֆֆի Հովհաննիսյանի կերպարը տարբերվում է քաղաքական գործիչների, հասարակության կողմից ընկալված հայկական քաղաքական գործչի կերպարից, եւ դա այս անգամ, ինձ թվում է, շատ դրական դեր խաղաց»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ շարունակելով. «Շատերն էին ասում, որ մեր հասարակությունն արդեն ոչ ոքի չի հավատում, հիասթափված է քաղաքական գործիչներից: Եվ գալիս է մեկը՝ այլ ձեւով խոսող, բարի խոսքեր արտասանելով, իր նախընտրական շրջանում որեւէ մեկին չվիրավորելով, «չհեռացնելով», ոչ մի ավազակապետություն եւ այլն: Ինքը նշում էր Հայաստանի խնդիրները՝ սկսած մարդու իրավունքներից, կոռուպցիայից, բայց դա չէր կապում ինչ-որ մի մարդու հետ, ոչ ոքի չէր վիրավորում եւ իր պայքարը չէր ուղղում ինչ-որ մեկի դեմ: Ինքը հասկանալով, թե ինչ է նշանակում ազատ երկիր, լինելով արեւմտյան կերպարի մարդ, փորձում էր նույն բանը ցույց տալ հասարակությանը»: Հովհաննես Իգիթյանի պատկերացմամբ՝ դա ստացվեց. «Դա էր Րաֆֆու ֆենոմենը»:

Զրույցը կարդացեք «Առավոտի» հաջորդ համարում:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728