Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Վ. Ղուկասյանի գրասենյակ.«Տպագրված տեղեկությունը լկտի սուտ է»

Փետրվար 23,2013 16:23

«Առավոտ» օրաթերթի  եւ aravot.am  կայքի   խմբագրությանը

Ի պատասխան  «Առավոտ»’ օրաթերթում  եւ  aravot.am կայքում  ս/ թ փետրվարի 23-ին տպագրված  լուրի, որը վերաբերում էր  «Օազիս» ռեստորանում Գյումրու  նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի  իբր «քեֆ անելուն», հարկադրված ենք  հերթական անգամ փաստելու, որ   ստահոդ  տեղեկություններ թխելն ու սփռելը   ոմանց աշխատաոճի հիմնական   մասն է  կազմում:
Վարդան Ղուկասյանի կողմից որեւէ  խնջույք կամ, ինչպես նշված է լուրի մեջ, «քեֆ» չի  կազմակերպվել: Տպագրված տեղեկությունը լկտի  սուտ է:
Տպավորություն է ստեղծվում, որ   նյութի հեղինակը  ցանկություն ունի,  իր բառերով ասած, «ողբի կամ քեֆի» առիթների   մասնակից դառնալ:
Ցավոք, 13  տարի  շարունակ, «Առավոտի» էջերում մենք  առնչվել    եւ շարունակում ենք  առնչվել Գյումրու նախկին քաղաքապետի   անձին ու գործունեությանը  վերաբերող վարկաբեկիչ   ստերի  տիրաժավորմանը:
Հերքման  սույն տեքստը, օրենքով սահմանված կարգով,  չտպագրելու  դեպքում, կդիմենք դատարան` սուտ, կեղծ տեղեկություն տարածելու  եւ անձի  իրավունքները  սահմանադրորեն պաշտպանելու  համար:

Գյումրու  նախկին քաղաքապետ Վ.Ղուկասյանի  գրասենյակի  մամուլի ծառայություն  
Հ.Գ. – «Առավոտի» կողմից ավելացնենք, որ պարոն Ղուկասյանի գրասենյակը, սեփական փորձից, թերեւս, պիտի իմանար, որ հերքման ցանկացած տեքստ, եթե իհարկե, այն չի պարունակում անձնական վիրավորանքներ, «Առավոտը» միշտ էլ տպագրել է: Սակայն նրանք, ամեն դեպքում, մինչ հերքման տեքստը ուղարկելը «պրոֆիլակտիկայի համար» զանգահարել եւ սպառնացել են մեր լրագրողին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Լսել եմ, որ Հայ Առաքելական Եկեղեցին ցանկանում է սրբացնել ազգի մեծագույն և արժանի
    զավակներին: Հուսով եմ, որ նկատի կունենա նաև,՝ վարդան ղուկասյանին: Նրա անմեղ դեմքը, և
    ազգանվեր գործերը աժանի են այդ պատվին, և հարիր այսօրվա մեր եկեղեցու վարքագծին:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728