Ոստիկանները խոչընդոտում են մարդկանց տեղաշարժը
Սպիտակում Րաֆֆի Հովհաննիսյանին նույնպես դիմավորեցին ոստիկանները եւ սկսեցին բարձրախոսով վախեցնել հավաքվածներին, որ հավաքն արտոնված չէ եւ նրանք, ովքեր մասնակցում են հավաքին, պատասխանատվության են ենթարկվելու: Ավելին՝ ոստիկանները սկսեցին տեսախցիկներով նկարահանել հավաքված մարդկանց դեմքերը: Րաֆֆի Հովհաննիսյանը բարկացավ եւ բարձրախոսով ոստիկանին՝ փոխգնդապետ Չոբանյանին խնդրեց բարձրախոսը տալ, որ իր պատասխանը տա:
Չոբանյանը սկզբում չհամաձայնեց եւ չէր ուզում բարձրախոսը տալ: Մի քանի անգամ պնդելուց հետո՝ Րաֆֆի Հովհաննիսյանը վերցրեց բարձրախոսն ու ասաց, որ ինքը հավաք չի կազմակերպել, պարզապես հանդիպում է ժողովրդի հետ, որի իրավունքն ունի:
Ժողովրդի հետ մի քանի բառ փոխանակելուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հեռացավ: Այժմ շարժվում ենք Վանաձոր:
Կարդացեք նաև
Ի դեպ, մեր տեղեկություններով այս պահին ոստիկանները փակել են հարակից գյուղերի ճանապարհները, որպեսզի մարդիկ չգնան Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպման: Մասնավորապես Դարպաս գյուղից թույլ չեն տալիս ժողովրդի ազատ տեղաշարժը: Մարդիկ էլ ոտքով են ճանապարհ բռնել դեպի Վանաձոր:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒն
Հոդված 25. Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետության տարածքում ազատ տեղաշարժվելու եւ բնակավայր ընտրելու իրավունք:
Ոստիկանությունը այս երկրում կոչված է ոչ թե սահմանադրությունը պաշտպանելու,այլ ոտնահարելու,բռնապետերի ստրուկը լինելով՝ծառայել նրանց ու դառնալ կամակատարը հլու՝անգիտակցաբար ճնշելով ու նսեմացնելով իրենց հայրերի,մայրերի,եղբայրների ու քույրերի ազատ ու անկոտրուն կամքը:Հարգելինե՛րս,թոթափեք ստրկամտությունը,եթե ծառա, ապա՝ժողովրդի։