Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդանի քեֆն ու մարզպետարանցիների ողբը

Փետրվար 23,2013 14:10

Երեկ Շիրակի գեներալ մարզպետ Աշոտ Գիզիրյանի հրաժարականից անմիջապես հետո մեզ տեղեկություններ հասան այն մասին, որ այս փաստից ամենաշատը ոգեւորվել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Պատճառը միայն այն չէ, որ նախկին քաղաքապետը փորձում է նորից պաշտոնի գալ ու տարածում է, որ ինքն է ապագա մարզպետը, այլեւ այն, որ Գիզիրյանին է մեղադրում իր պաշտոնանկ լինելու մեջ: Ըստ որոշ գյումրեցիների՝ երեկ նախկին քաղաքապետը կենդանի երաժշտության ներքո նշել է Գիզիրյանի հրաժարականը: Մեծ քեֆ է արել իրեն պատկանող «Օազիս» ռեստորանում՝ հայտարարելով, որ իր Աստվածն ամենազորն է՝ տեսա՞ք ոնց պատժեց չարքերին: Թե ո՞վ կփոխարինի գեներալ Գիզիրյանին մարզպետի պաշտոնում՝ դեռ երկու անուն է շոշափվում՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ ծանրամարտի չեմպիոն, ՀՀ նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանի: Նշենք, որ երկուսն էլ շահագրգիռ են Գիզիրյանի աթոռը զբաղեցնելու հարցում: Ի դեպ, մինչ Վարդան Ղուկասյանը «Օազիս»-ում քեֆ էր անում՝ Շիրակի մարզպետարանի աշխատակիցները ողբ էին կապել՝ լսելով գեներալի հրաժարականի մասին:

Կարդացեք նաեւ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728