Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանի փոխարեն հուզվում ու սպառնում է նախկին փոխքաղաքապետը

Փետրվար 23,2013 15:38

Գագիկ Մանուկյանը սպառնում է  ոչ միայն հերքման տեքստ ուղարկել,  հարցերը այլ կարգով լուծել  

Այսօր «Առավոտ»  օրաթերթը, անդրադառնալով  Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի  հրաժարականին, գրել էր, որ որպես մարզպետի թեկնածու շոշափվում է նաև Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անունը, ով ոգևորվել է  մարզպետի հրաժարականից: Նույնիսկ, ըստ որոշ գյումրեցիների, այս առիթով քեֆ է արել իրեն պատկանող «Օազիս» ռեստորանում: Քիչ առաջ մեզ զանգահարեց Ղուկասյանի նախկին տեղակալ, կումունիստ  Գագիկ Մանուկյանը  ու  հերքեց այս   լուրերը:

Սակայն նշենք, որ նախկին պաշտոնյան, ոչ թե զանգահարել էր հերքում տալու, այլ հաշիվ պահանջելու ու սպառնալիքներ հնչեցնելու, թե ո ՞ր իրավունքով է  լրագրողը այդպիսի «ստահոդ լուրեր»  տպագրում:  Նա այնքան էր ոգևորվել, որ անձնվեր  գոռում էր, իհարկե, կողքից  լսվում էր նաև նախկին քաղաքապետի գոռոցները, ով խրատներ էր տալիս , թե ի՞նչ փոխանցի լրագրողին:

Ինչո՞ւ գոռգոռալ, երբ կարելի է  նորմալ շփվել լրագրողների հետ, հարկ եղած դեպքում,  որպես նախկին պաշտոնյաներ, իրենց կարծիքը, դիտողությունները փոխանցել ամեն մի հարցի շուրջ, որի իրավունքը կարծում ենք, նրանք լիարժեքորեն  ունեն, պարզաբանել նաև իրենց վերաբերող թեմաները. չէ որ, փառք Աստծո, Վարդան Ղուկասյանը  դուրս  չի եկել գյումրեցիների հետաքրքրության շրջանակներից:

Համենայնդեպս, երևի թե  առաջարկում ենք մի  բան, որը այդպես էլ անհասանելի եղավ նախորդ իշխանությունների համար,  վերջիններս գերադասեցին լրագրողների հետ խոսել  ռազբոռկախառն լեզվով, սպառնալիքներ ու անպատվություններ պարունակող հուզական ու շաբլոն հերքումներով, որի պատճառով էլ  պարզապես փչացրեցին լրատվամիջոցների  հետ նորմալ հարաբերությունները:

Ի դեպ, նմանատիպ պրիմիտիվ հերքումների դարն էլ  վաղուց անցել է:  Չնայած ի՞նչ ասենք, երբ  դատախազությունը քրեական գործ է հարուցում Վարդան Ղուկասյանի որդու դեմ կրակոցների փաստի առթիվ, բայց քաղաքապետը  հրապարակավ հերքում է` բացառելով իր որդու մասնակցությունը,  Գյումրու օդանավակայանի հարյուրավոր ուղևորներ և նրանց դիմավորողներ ականատես են լինում, թե ինչպես որդուն` Սպարտակին  ոստիկանության և ԱԱԾ-ի աշխատակիցները չեն թույլ տալիս նստել ինքնաթիռ` Մոսկվա թռչելու, բայց հայրն անմիջապես հերքում է` կույրի տեղ դնելով հազարավոր մարդկանց : Եվ այսպիսի բազմաթիվ փաստեր հերքումների  շարքից….

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (13)

Պատասխանել

  1. Shavarsh says:

    Մի բան գիտեմ, որ որոշ լրատվամիջոցներ ուղղակի ստեղծված են դեղին լինելու համար:Դիվանագիտորեն աշխատում են դիվանագետ լրատվամիջոցների, ոչ թե բամբասանքի չեմպիոնների հետ: Համ սուտը գրում են , համ էլ հերքում են ուզում:

  2. Avetis says:

    Հարգելի Նունե Արևշատյան ջան, էդ լավ է, որ այդքան հուզվել եք Շիրակի գեներալ գուբերնատորի հրաժարականի ծանր առիթով, լավ է, որ չեք մոռանում Վարդանիկին, բայց հետաքրքիր է, թե ինչու ոչ մի անգամ չհիշեցիք Ձեր բուհ-ի ռեկտոր, լիժի շոֆեռ ապարիկին, նրա կաշառակեր քույրիկին, ուսանողներին ափաշկարա թալանող դեկանին, որի ձեռքին կաշառքը բռնեցին, բայց որը մարսեց: Հարգելի Նունե ջան, եթե Դուք իրապես ազնիվ և անկողմնակալ լրագրող եք, ապա բարի եղեք և անընդհատ մի ցուցադրեք Ձեր արգահատանքն առ Վարդանիկ, որը հիմա Պասի մեջ է և խնջույք չի անում, նրանից ամեն ինչ սպասելի է, բայց Պահքի ժամանակ խմել կամ քեֆ անել երբեք: Կամ Ձեր աղբյուրներն են փալասանյան սամվելիկից սնվում, կամ Դուք գիշեր ու զօր էդ վարդանենց օբյեկտների դիմաց հերթապահում եք: Տո Գիզիրյանն էլ, սամվելիկն էլ, բոլորն էլ իրարու հետ, բայց հոգիներիդ դեմ մի մեղանչեցեք, Նունե ջան: Շիրակի մարզը երևի ավելի կարևոր խնդիրներ ունի, քան Վարդանիկի քեֆը, կամ էլ Գիզիրյանի հրաժարականը: Թուղթը չի ամաչում և չի կարմրում, բայց լրագրողները գոնե ստեպ-ստեպ պիտի կարմրեն, թե չէ?

  3. Arman says:

    Ուր է իմ քոմենթը և մարդու, խոսքի իրավունքների նկատմամբ հարգանքը:Թե ֆիկցիա է այդ ամենը?:

    • Հարգելի Արման: Փորձեք Ձեր մեկնաբանությունն անել հարգելով մեր կայքում հրապարակման կանոնները, մասնավորապես դրա հետեւյալ կետը. «Դուք կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք հեղինակի կամ այլ մեկնաբանողների վրա»: Եվ այն անպայման կհրապարակվի:

  4. Arman says:

    Սիրելի Աննա, շատ եմ հարգում Ձեզ, բայց որևէ վիրավորական արտահայտություն թույլ չեն տվել: Միթե բաժակաճառերի մասին իմ ունեցած տեղեկությունը վիրավորանք է կամ ,եթե նյութի հեղինակը պրիմիտիվ բառն է օգտագործել այլոց մասին խոսելիս, ես էլ ինձ թույլ եմ տվել այլ բառից օգտվել, դա որակել եք է հարձակում? Ափսոս, ես միշտ մտածել եմ , որ երկակի ստանդարտները գոնե Ձեզ համար խորթ կլինեն:Եվս մեկ հիասթափություն ունեցա լրագրողնեևից:

    • Հարգելի Արման, հեղինակը պրիմիտիվ բառն օգտագործել էր հերքումների վերաբերյալ, եւ ոչ անձանց: Մեկ անգամ եւս առաջարկում եմ՝ շարադրեք Ձեր քննադատական դիտողությունը հարգելով մեր կայքում հրապարակման կանոնները, եւ այն կհրապարակվի:

  5. Arman says:

    Հարգելի Աննա, որպես փորձառու լրագրող, Ձեզ համար էլ պարզ է , որ բառն օգտագործվել է վիրավորելու համար:Որևէ մեկի համար , ի սեր Աստծո, գլուխ չեմ ջարդում, բայց կոռեկտությունը պետք է լինի ձեր կայքի հրապարակումների և հեղինակների համար գլխավոր պահանջն ևս:Իսկ միգուգե, ինչպես վերևում նշել է օգտատերերից մեկը , հեղինակը իր անձնական հակակրանքի հետևանքով, ինքն է ընկել պրիմիտիվիզմի հետևից:Միգուցե արժե, որ նշյալ դեմքերի գործած չարիքների մասին ևս գրի: Արդար , ազնիվ լրագրությունը դա չի?:Չեմ ուզում շարունակել վիրտուալ այս հաղորդակցումը, բայց վերստին ասեմ, որ հիասթափված եմ , ափսոս, ես Ձեր ռադիոհաղորդումների մշտական ունկնդիր եմ (էի):Կմտածեմ, արժե այլևս գրել ձեր կայքում, հաշվի առնելով ձեր սուբյեկտիվ վերաբերմունքը ընթերցողների քոմենտների նկատմամբ և ջանադրությունը՝ փրկել նյութերի իմիջը:

    • Ձեր իրավունքն է: Մենք կոռեկտության պահանջ դնում ենք ոչ միայն մեկնաբանողների, այլ նաեւ մեր հեղինակների առջեւ: Եվ եթե ուշադիր լինեք՝ կնկատեք նաեւ նույն հեղինակի բազմաթիվ քննադատական հրապարակումները Գյումրիի ներկայիս ղեկավարների վերաբերյալ:

  6. Arsen says:

    Օր մարզպետարան կմտներ , մեր սենյակ, մոտը բան չէինք խոսա, գիտեինք, որ կերտա դակլադ կուտա Գիզիրին:

  7. Arman says:

    Բարև ձեզ,Աննա ջան, երեկ մոռացա մի բան էլ ասել. բացեք վերջին 1 տարվա ընթացքում ձեր այս հեղինակի նյութերը և կտեսնեք կրկնվող պրիմիտիվիզմի վառ դրսևորւոմները՝սկսած վերնագրերից մինչև նյութերում օգտագործվող բառերը: Ես դրանց շարքը գտել եմ, եթե ուզեք , կարող եմ ուղարկել ձեզ.Հաջողություն:

  8. Ստեփան says:

    ինչի եք հարձակվել Նունեի վրա, դե Նունեին էլ լրեցնել եք ուզում, չեք տեսնում, որ ձեր նմանների ժամանակները անցել է: Էդ որ ձեր սիրելի Սերժը 1 տոկոս հավագեց Գյումրիում վարդանիկի 13 տարի Գյումրին թալանելու պատճառով է: Դուք ու ձեր շեֆը Աստծու դատաստանին է արճանանալու այն ամենի համար, որ արեց էդ խեղջ ու կրակ գյումրեցինի նկատմամբ:

  9. Անի says:

    Ես զարմանում եմ, որ լուրջ եք վեաբերվում այս տեսակ մեկնաբանություններին և չեք ջնջում, մի թե պարզ չէ ով է դրանց հեղինակը: Հիմա ես դիմում եմ նրան« աղջիկ ջան հերիք չի տարրբեր անուննները օգտագործես ու մեկնաբանություններ գրես, գոնե համարձակություն ունեցի քո անունով գրելու, ով քեզ չի ճանաչում առնվազն Գյումրիում, ասա, որ լրագրողը չի առնչվել քո հարուստ բառապաշարին, ամոթէ , գնա քեզ գործ փնտրի ու լուրջ գործեով զբաղվի, ոչ թե սրա , նրա անունից լրագրողների հետրից ընկի,: Մի թե13 տարի ընկար հերիք չէ?»

  10. Kar says:

    Երևի, ականջալուր եք եղել վերևում գրառումներ առած աղջին-տղաներին, որ ջնջում եք մյուսների քոմենթները:Ինքնատիպ ժողովրդավարություն եք քարոզում?:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728