Այս պահին սկսվել է ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը: «Դուք կարող եք ինձ նկարել, բայց ինչո՞ւ եք հավաքվածներին նկարում»,- ոստիկաններին դիմելով՝ ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ոստիկանները բարձախոսով նաեւ իրազեկում էին, որ հավաքն արտոնված չէ քաղաքապետարանի կողմից ու հավաքվածները կենթարկվեն պատասխանատվության:
Դիտեք «Ա1+»-ի ուղիղ հեռարձակումը: