Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արարքցյանը հակադարձում է Զուրաբյանին. «Կոռեկտ չէ, երբ ոչ կուսակցական անդամները մեզ խրատներ են տալիս» (Տեսանյութ)

Փետրվար 23,2013 15:25

ՀՀՇ համագումարը թեժ է

ՀՀՇ արտահերթ համագումարը շարունակվում է, եւ ՀՀՇ-ականները շարունակում են քննարկել ՀՀՇ-ն ՀԱԿ կուսակցություն անվանափոխելու հարցը: Քննարկումը թեժ է: Տարաձայնություններն ու հակադարձումները շատ են:

Նախքան իր անհամաձայնությունը ներկայացնելը նախաձեռնության վերաբերյալ՝  ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի կոչերը՝ մի կողմ դնել քաղաքական, անձնական ամբիցիաները եւ միանալ նախաձեռնությանը, լսելուց հետո հակադարձեց. «Այնքան էլ կոռեկտ չէ, որ մեր համագումարի ժամանակ ոչ կուսակցական անդամները մեզ խրատներ  են տալիս, կոչ են անում հրաժարվել մեր ամբիցիաներից, բայց չեն հրաժարվել իրենց ամբիցիաներից»:

Պարոն Արարքցյանին ծափահարեցին դահլիճում նստածները:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728