Գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոնը դիմել է դատարան:
Սկանդալային բռնցքամարտիկը ժամանակին իր ընտանիքի ֆինանսական գործերով զբաղված խորհրդատվական ընկերությանը մեղադրում է $ 300 հազար վատնելու մեջ: Ըստ հայցի, այդ ընկերությունը իրենից ու իր կնոջից իրենց ֆինանսական հարցերը տնօրինելու իրավունք է ստացել, սակայն «Օգտվել է ամուսինների վստահությունից»: Ավելի ուշ ֆիրման, որի անունը չի հրապարակվում, վերադարձրել է վատնած գումարի մի մասը եւ դրա դիմաց Թայսոններից պահանջել` համաձայնագիր ստորագրել ֆինանսների հետ կապված գործարքների մանրամասների բուն էությունը չհրապարակելու մասին: Սակայն իրենք հրաժարվել են ստորագրել այդ փաստաթուղթը եւ դիմել դատարան: Մայք Թայսոնը պահանջում է իր ընտանիքին փոխհատուցել $ 5 միլիոն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ