Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժին կոչելով պարոն նախագահ, կարծում եմ, կոպիտ սխալ ենք անում». Նախկին հրամանատար

Փետրվար 23,2013 15:03

«Այսօր ունենք մտավախություն չկրկնելու նախորդ ընդդիմադիր ներկայացուցիչների սխալները: Ժամանակը եկել է իրերը իրենց անունով կոչելու: Սերժին կոչելով պարոն նախագահ, կարծում եմ, կոպիտ սխալ ենք անում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հետընտրական գործընթացներից խոսեց Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը:

Նրա համոզմամբ՝ բեմահարթակում պետք է լինեն այն գործիչներն, ովքեր մեր ժողովրդի աչքին վարկաբեկված անձնավորություններ չեն: Մեր ժողովուրդն իր ոգեւորությամբ քաղաքական դասից առաջ է անցել:

Նախախորհրդարանի համակարգող, համակարգային վերլուծաբան Գարեգին Չուգասզյանի խոսքով՝ մենք հղի ենք անկախ պետության ծնունդով: Չունենալով անկախ երկրի ճարտարապետական նախագիծը մենք դարձանք անկախ պետության կրող: Նոր տաճարը չսարքած հին տաճարը չպետք է քանդել.

«Մենք կանխատեսել էինք, որ հերթական անգամ ժողովուրդը հայտնվելու է փակուղու առաջ: Ընտրակեղծիքի մեքենան վերածվել է մի խաղատան, որտեղ միշտ հաղթում է խաղատան տերը: Նախախորհրդարանը նպատակ դրեց ելք որոնել, որպեսզի հերթական մարտի 1-ից խուսափենք: Մեր երիտասարդությունը գիտակցություն ունի եւ գիտակցված պայքար է սկսվելու նոր գաղութային ռեժիմի դեմ»:

Գարեգին Չուգասզյանի պնդմամբ, ժողովուրդը կանգնած է ինքնակազմակերպման առաջ` լուծումները վերկուսակցական պետք է լինեն: Պայքարը չի գնում միայն քրեաօլիգարխիկ խմբի դեմ: Հայաստանի համար ընթացող ներկայիս քաղաքական ուժերի պայքարը հիմք է հանդիսանում հայաստանակենտրոն նոր խավի ձեւավորման համար: Մեր երկիրը ներքին առումով շատ կայուն է, սակայն կա 50 տզրուկային ընտանիքի խավ:

Իրավաբան Վարուժան Ավետիսյանն էլ կարծում է, որ ժողովուրդը փրկության յուրովի ճանապարհ է փնտրում, դրանցից մեկը արտագաղթն է: Այսօր չի կայանում պետությունն ու իր ժողովուրդը: Միակ ճանապարհը նոր կառավարման համակարգի ձեւավորումն է, պետք է ուրվագծվի ազգային կառավարման համակարգի պատկերը: Ժողովուրդը պետք է ինքնակազմակերպվի եւ ձեւավորի իր խորհրդարանը:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Խոզարածի տղուն որտեղ էլ տանես, մի 50 կամ 500 խոզ կգտնի, որ արածացնի;

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728