Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի հայտարարությունը ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ

Փետրվար 23,2013 14:30

2013 թ. փետրվարի 18-ի ՀՀ նախագահական ընտրություններն ընթացել են քաղաքական մրցակցության բացակայությամբ, նվազ նախընտրական քարոզչությամբ, ինչպես նաև քվեարկության օրը ընտրական տեղամասերում կուսակցական դիտորդների մասնակցության համեմատաբար ցածր ցուցանիշով: Այս ամենը մեկնաբանվում է նրանով, որ երեք հիմնական ընդդիմադիր կուսակցությունները որոշում են կայացրել չառաջադրել թեկնածուներ ՀՀ նախագահական ընտրություններին  և հետևաբար, ընտրական տեղամասերում չեն ներկայացրել իրենց վստահված անձանց:

Ընտրության օրը ուղեկցվել է ընտրական ճշգրիտ կառավարմամբ, որը միտված է եղել ապահովելու ընտրությունների խաղաղ ընթացքը: Անյուամենայնիվ, ընտրության օրը քաղաքացիական դիտորդները արձանագրել են մի շարք խախտումներ, որոնց թվում նաև քվեաթերթիկների լցոնման, բազմակի քվեարկության և թեկնածուների վստահված անձանց կողմից դիրտորդներին սպառնալիքների ենթարկման դեպքեր: Վերոնշյալը ընտրական գործընթացի անաչառության վերաբերյալ խիստ մտահոգության տեղիք է տալիս: Որոշ ընտրական տեղամասերում, որտեղ քաղաքացիական դիտորդների կողմից իրականցվել է դիտորդություն, ընտրողների մասնակցության զգալիորեն ավելի ցածր ցուցանիշ է արձանագրվել (մինչև 25%), քան հարևան այլ ընտրատեղամասերում (հաճախ միևնույն շինության ներսում) որտեղ դիտորդներ չեն եղել: Ընտրողների մասնակցության ուռճացված ցուցանիշով ընտրատեղամասերում գործող նախագահ Սերժ Սարգսյանի քվեների թիվն ավելի բարձր է եղել, քան իր մրցակից Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին: Սույն դիտարկումները հիմք են տալիս ենթադրելու, որ ընտրության օրը թե՛ ընտրողների մասնակցության, թե՛ փաստացի քվեարկության ցուցանիշները ենթարկվել են կեղծարարության:

Նոր ընտրական օրենսգիրքը ընդհանուր առմամբ ժողովրդավարական և թափանցիկ ընտրությունների անցկացման համապատասխան դաշտ է սահմանում և ավելի մեծ լիազորություններ է նախատեսում քաղաքացիական դիտորդություն իրականացնելու համար:  Քաղաքացիական դիտորդությունը Հայաստանում ավելի մեծ ուշադրության է արժանի հայկական և միջազգային կառույցների կողմից: Քաղաքացիական դիտորդության վերաբերյալ գործող իրավական նորմերը պետք է կատարելագործել, ինչպես նաև պետք է ամրապնդել մեթոդաբանական աջակցությունը՝ երկրում ընտրական գործընթացների վերաբերյալ քաղաքացիական վերահսկողությունը հետագայում զարգացնելու և ազգային և միջազգային ժողովրդավար կառույցների նկատմամբ բարձրացնելու հանրային վստահությունը:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728