Վանաձորի քաղաքապետին նման պահանջ երկրի նախագահը չի ներկայացրել
Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն Aravot.am –ին տված հարցազրույցում, անդրադառնալով վերջերս ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի այն հայտարարությանը, թե Վանաձորի քաղաքապետը հրաժարական է տալիս, նկատում է` «Ես հրաժարական չեմ տվել, բայց եթե երկրի նախագահը, ով նաեւ ՀՀԿ-ի առաջնորդն է, նման պահանջ ներկայացնի, կտամ, այս պահին նման պահանջ չկա»:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Հարգելի Համլետ: Ձեր մեկնաբանությունը չի հրապարակվում, քանի որ հակասում է մեր կայքում հրապարակման կանոններին: Մենք վիրավորանքներ չենք հրապարակում՝ ում հասցեին էլ որ դրանք լինեն:
Դուք էլ մեկ-մեկ եկեղեցի այցելեք…Ասում են օգնում է…
Հ.Գ.
Ձեր մտքով անգամ չմտածեք ինչպես՝ ես…Ասում են Հայաստանում հայտնագործել ու ներդրել են մարդու մտքերը կարդացող ու վերծանող սարքավորումներ:Շուտով ԱԺ-ն կնդունի համապատասխան օրենք՝ ապահովափայլի հասցեին փիս-փիս բաներ մտածողներին պատժելու համար…Չե՞ք հավատում,հարցրեք Հովիկ ու Արամ Աբրահամյաններին…