Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարզադպրոցի տնօրենը՝ Արաբկիրի թաղապետի եւ Երեւանու ավագանու անդամի «խուժանության մասին»

Փետրվար 23,2013 14:08

«Հետքի» խմբագրություն է դիմել Արաբկիր վարչական շրջանի «Խաղերի մարզադպրոց»-ի տնօրեն ԱշոտՂարագյոզյանը եւ պատմում է ՀՀ նախագահի ընտրություններով պայմանավորված իր հետ կատարվածը:

Աշոտ Ղարագյոզյանը պատմում է.

«Երեկ զանգահարեցին եւ կանչեցին Արաբկիրի Հանրապետական կուսակցության շտաբ: Արաբկիրի թաղապետ Հրայր Անտոնյանը եւ Երեւանի ավագանի Արայիկ Մխիթարյանն էին: Ասացին՝ ինչո՞ւ է Արաբկիրում ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանը պարտվել, ասացի՝ ես տեղյակ չեմ: Ես ոչ հանձնաժողովի նախագահ եմ եղել, ոչ շտաբի պետ. Ոչ մի բանի համար պատասխանատու չեմ եղել: Մինչ այդ էլ ինձ վրա ոչ մի պարտականություն չէին դրել՝ ձայներ հավաքելու առումով:

Ասում են՝ պետք ա ազատման դիմում գրես, ասում եմ՝ ինչո՞ւ, բա՝ որովհետեւ մենք բոլորս, նախագահը Արաբկիրի ընտրություններում կրվել ենք: Ասում եմ՝ ես ինչ կապ ունեմ, ես ուղղակի իմ աշխատանքներն եմ կատարել մարզադպրոցում:

Ինձ սեռական բնույթի հայհոյանքներ տվեցին, բա՝ մենք քեզ ասում ենք՝ դու պետք ա անպայման դիմում գրես, ազատվես. արդեն քո տեղը մարդ ենք նշանակել, փողն էլ իրա ջեբը դրած ա, մյուս ընտրություններում էդ փողով իրանք ամեն ինչ էլ կանեն, ձայն կբերեն:

Ահավոր վիրավորված եմ, ես առավոտից սրտի պրիստուպներ ունեմ, քանի հատ շտապօգնություն է եկել: Էս ի՞նչ գանգստերություն է, ի՞նչ այլանդակություն է, ո՞վ է տեսել վարչական ղեկավարի, Երեւանի ավագանու անդամի նման խուժան պահվածք, ո՞վ է դրանց վստահել էդ բարձր պաշտոնները:

Դրանց այլանդակ պահվածքը, հայհոյանքները, ուզում էին հարվածել, ինչի՞ համար: Այնտեղ էլի մարդիկ կային, բայց ես նրանց չէի ճանաչում:

Ես ոստիկանություն չեմ դիմել, բայց մամուլով ուզում եմ տեղեկացնել, թե ինչ է եղել, ու նամակ եմ գրել երկրի նախագահին եւ մարդու իրավունքների պաշտպանին»:

Հ. Գ. Տեւական ժամանակ է՝ մեզ չի հաջողվում կապ հաստատել Հրայր Անտոնյանի եւ Արայիկ Մխիթարյանի հետ:

Լուսանկարն արվել է 2011թ. օգոստոսի 10-ին: Լուսանկարում Արաբկիր վարչական շրջանի ղեկավար(լուսանկարն արվելու պահին՝ ղեկավարի տեղակալ) Հրայր Անտոնյանն է Փափազյան փողոցի մայթեզրի կրպակների ապամոնտաժման ժամանակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728