Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր Պետրոսյանը պնդում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ միայն խոսում է, գործ չի անում (Տեսանյութ)

Փետրվար 23,2013 14:05

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանը «Ազատության» հրապարակում ժողովրդական շարժմանը կմիանա, երբ տեսնի բողոքատերերի գործը:

«Ես գործին միացողն եմ, առայժմ ժողովուրդը գործ արել է, եկել է հրապարակ այս իշխանությունների դեմ բողոքում է, բայց բողոքատերերը դեռ գործ չեն արել: Այսինքն ժողովուրդը գործ արել է, իսկ պահանջատերը կամ իրավատերը  դեռ միայն խոսում է: Երբ գործ անի, այն ժամանակ կգնահատենք, եթե  համարենք, որ պետք է միանալ, կմիանանք», – այսօր արտահերթ համագումարի  ժամանակ ասաց Լեւոն Տեր Պետրոսյանը:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. David says:

    Պուտինը մինչև չխառնվի ու զբաղվի իր պրոբլեմներով, Հայաստանում ազատության ջրերը չեն պարզի;Բռնակալն էլ հույսով կսպասի;Նրան իր աթոռն է պետք և Ղարաբաղի նույն ռուսաստեղծ կարգավիճակը;Պարտվելու են բոլորը:Պուտինը չի փրկելու ոչ իրենց ոչ էլ…ոչինչներին;

  2. Նուշիկ Միքայելյան says:

    Իսկ հետաքրքիր է, Լևոն Տեր Պետրոսյանի «արած գործը» ինչո՞վ էր ավելի լավը, որ նա հիմա քննադատում է Րաֆֆի Հովհաննիսյանին: Փոքրոգություն և խանդ: Ուրիշ անուն տալ հնարավոր չէ այս հայտարարությանը և ավելին սպասելն էլ միամտություն կլիներ:

    • Վարդան says:

      Նուշիկ, նախ որտեղ տեսաք քննադատություն և երկրորդ, ձեր ասածից ստացվում է, որ 2008-ին էլ Րաֆֆին էր փոքրոգի ու խանդոտ: Իսկ պատկերացնում եք, եթե հանկարծ առաջին նախագահը գնա Սերժ Սարգսյանի ինագուրացիային… Կքրքրեք, կհոշոտեք Տեր-Պետրոսյանին: Այնպես որ, ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ…

  3. Արամ says:

    Եթե Լևոնը ցանկանում է իրավունքի և օրինականության երկիր ունենալ, ապա միանշանակ պետք է միանա այս ժողովրդական շարժմանը: Բոլորը պետք է միանան… Ժողովրդի համար սիրելի, խարիզմատիկ, ռացիոնալ կամ անդուր ու անհոտ ծաղիկ հանդիսացող բոլոր քաղաքական այրեր ու տիկնայք, մի կորցրեք պատմական հերթական պահը, միացեք իրար, բոլորս էլ հայ ենք, ներենք իրար, ներենք միմյանց անցյալի սխալները, կառուցենք Նոր Հայաստան, կառուցենք ապահով Հայաստան,կառուցենք բարգավաճ Հայաստան, կառուցենք հզոր Հայաստան…Տեր կանգնենք մեր ժառանգությանը, հարստացնենք այն և փոխանցենք մեր սերունդներին…

    • Վարդան says:

      Միանշանակ ճիշտ եք Արամ ջան: Բայց, փոխանակ ընդունելու իր սխալները, համոզելու այն մարդկանց, որոնք դեռ չեն միացել այս շարժմանը և համախմբողի դեր ստանձնելու՝ Րաֆֆին ավելի է վանում իր որոշ հայտարարություններով: Հանրահավաքի ժամանակ, պատասխանելով լրագրողի հարցին, ասում է, որ 96-ին ընտրվել էր Մանուկյանը, 98-ին Կ.Դեմիրճյանը, 2003-ին Ս. Դեմիրճյանը, 2008-ի մասին ոչ մի խոսք, չնայած լրագրողի հարցը վերաբերվում էր նախորդ բոլոր ընտրություններին… Կամ ասում է 88-ից հետո այսպիսի ոգի չի եղել… Էլ չեմ ասում Սերժ Սարգսյանի ինագուրացիային մասնակցելու մասին… Ճիշտը հասկանալու համար ամեն մարդ իրեն պիտի մի պահ պատկերացնի դիմացինի տեղը…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728