Այսօր մինչ աշտարակցիների հետ հանդիպումը Րաֆֆի Հովհաննիսյանը նկատեց, որ ուղեկցում են ոստիկաններ եւ տեսանկարահանում նրա ամեն մի քայլը: Մոտենալով նկարահանում իրականացնող ոստիկաններից մեկին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը մի քանի վայրկյան ուղիղ կանգնեց նրա տեսախցիկի առաջ եւ հորդորեց լավ նկարել: Վերջինս ամաչելով, մի կողմ քաշեց տեսախցիկը եւ ուղղակի բարեւեց Րաֆֆի Հովհաննիսյանին:
Մտնելով քաղաքապետարան՝ Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանին բարեւելու համար՝ պարոն Հովհաննիսյանը տեսավ, որ հենց քաղաքապետարանի շենքում ՀՀԿ-ի կուսակցական գրասենյակն է: Նրա ուղիղ հարցին, թե ի՞նչ գործ ունի կուսակցական գրասենյակը պետական շենքում քաղաքապետը պատասխանեց, թե դա միշտ էլ այդ շենքում է եղել: Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկեց հանել այդ գրասենյակը շենքից, որովհետեւ դա ոչ թե իր անձնական, այլ օրենքի պահանջն է:
Իսկ Aravot.am-ի հարցին՝ ընդունո՞ւմ եք, որ դա խախտում է՝ քաղաքապետը պարզապես այլայլված շրջվեց ու հեռացավ՝ առանց որեւէ պատասխան տալու:
Նշենք, որ աշտարակցիների հետ հանդիպումը հենց քաղաքապետարանի մոտ էր՝ քաղաքապետի «քթի տակ» եւ քաղաքապետին դա նույնպես խիստ նյարդայնացրել էր:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ