Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Սերժ Սարգսյանին. «Կյանք է, սխալվում են, մարդը սխալական է» (տեսանյութ)

Փետրվար 23,2013 13:51

«Բարեւ» արշավը՝ Աշտարակում

«Այս հաղթանակը պատկանում է ժողովրդին, ոչ թե ինձ: Հայաստանի շարքային քաղաքացուն: Վերջնախաղ ոչ ոք չի տալու: Վերջնախաղը դուք եք տալու»,- այսօր Աշտարակում «բարեւ» արշավի ժամանակ հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նրա խոսքերով՝ «Եթե որեւէ մեկը հանդգնի հայ ժողովրդին, Հայաստանի քաղաքացուն, ոստիկանի, զինվորի դեմ ձեռք բարձրացնի, պատասխան է տալու: Պետական ծառայողները մեր հպարտությունն են, եթե պետական իրենց գործառույթի մեջ են եւ գտնվում են պետական հրամանի տակ: Բայց ոչ երբեք հայ ժողովրդի դեմ ձեռք բարձրացնեն: Սրանից հետո պիտի ունենանք ազատ, արդար հանրապետություն, որը չի ենթարկվում որեւէ կուսակցության, միմիայն Սահմանադրության»:

Րաֆֆի Հովհաննիսանը անդրադարձավ նաեւ քաղաքապետարանի օրինախախտմանը: Այնտեղ «չգիտեմ ինչ կուսակցության» գրասենյակը կա, պետք է հանել այդ կուսակցությունը՝ այսօր ՀՀԿ , վաղը «Ժառանգություն» կլինի, չպե՛տք է պետական շենքում լինի. «Մեծ լիցք կա այդ հրապարակում, որ ժամանակին դատարկ էր, հիմա լեփ-լեցուն: Մենք զգում ենք, որ սա ոչ թե մի թեկնածուի հաղթանակն էր: Հայ ժողովուրդն ասում է, որ սա իմ բարեւն է եւ իմ Հայաստանի Հանրապետությունը: Այս պայքարը պիտի տանենք խաղաղ, սահմանադրական, հետեւողական: Ոչ մեկը ձեզ թող չհամոզի, որ հետ ենք կանգնելու: Ժողովուրդը ինքը ասաց, որ վախկոտ չէ, որ ինքը տեր է մեր Սահմանադրության: Ես ակնկալում եմ, որ պետական շենքերը կվերադարձվեն ժողովրդին: Ոստիկանները, որ նկարում են մեզ, դա անում են իրենց պետական պարտականության մեջ, բայց ոչ երբեք ժողովրդին վախեցնելու համար, որովհետեւ եթե որեւէ մեկը ժողովրդին վախեցրեց, մինչեւ վերջ պատասխան է տալու»

Րաֆֆի Հովհաննիսյանը աշտարակցիներին բացատրեց, որ ինքը եկել է ուղղակի մի հատ բարեւ ասելու, որովհետեւ ինքը աշտարակցիներին չի մոռացել. «Դուք եք եկել, դուք եք քվե տվել: Որքան շուտ պարոն նախագահ Սարգսյանը հանգուցալուծում տա այս ակնհայտ տագնապին, որովհետեւ ժողովուրդը որոշել է,  այդքան լավ: Ես ասում եմ, որ ոչ միայն ճանապարհն է կարեւոր, այլ նաեւ կանգառը: Այս կանգառը որոշեց, որ ինքը հաղթել է»:

Վերջում պարոն Հովհաննիսյանը խոստացավ միշտ գալ ու պատասխանել ժողովրդի հարցերին:

Պարոն Հովհաննիսյանը նաեւ ակնարկեց, թե ինքն ինչ ակնկալիքներ ունի Սերժ Սարգսյանից. «Եթե պարոն Սարգսյանը անի իր առաջարկը, ես կտեսնեմ, որովհետեւ ես իմ առաջարկը տվել եմ: Կյանք է, սխալվում են, մարդը սխալական է: Ես կկանգնեմ 5 տարի հետո նոր նախագահի կողքին, 5 տարի հետո ես չկամ, իսկ այս հինգ տարիներին ես Հայաստանը պիտի դուրս բերեմ արտագաղթից: Պիտի դուրս բերենք Աշտարակը վախից եւ անարդարությունից: Պիտի տեսնեք, որ մեր քաղաքի տները պիտի լուսավորվեն վերադարձով: Կամաց-կամաց այս կողպեքները պիտի բացվեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Կեցցեք Դուք,՝ իմ լավ ժողովուրդ, իմ հայ ժողովուրդ: Կեցցե,՝ Ռաֆֆին, որ նոր զարթոնք ու հույս
    արթնացրեց մեր սրտերում: Այս անգամ հաղթանակը անխուսափելի է, բազում խելացի գործերի և
    մտքերի իրականացումը՝ նույնպես: Աստված բարին կատարի, չարը հեռանա, կորչի առանց արյուն
    թափելու: Հայը աշխարհին ցույց տա իր շնորքն ու տաղանդը,՝ առանց խաշի, խորովածի, քյաբաբի
    ու տրնգիի:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728