Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորի քաղաքապետի օգնականը հակադարձում է Արմեն Աշոտյանին

Փետրվար 23,2013 13:41

 «Այդ երբվանից է կուսակցության փոխնախագահը, եթե դա անգամ լինի Արմեն Աշոտյանը, սկել որոշել վանաձորցիների փոխարեն»

 Մինչ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր facebook-ի էջում գրում է, թե «Իշխանությունների դեմքը սկսել է փոխվել…Ինձ հասած տեղեկություններով, ՀՀ Նախագահին վրդովվեցրել է Վանաձորի քաղաքապետի վերջին հարցազրույցը: Վանաձորի քաղաքապետը հրաժարական է տալիս…», Վանաձորի քաղաքապետի օգնական Էդիկ Հովսեփյանը իր facebook-ի էջում հակադարձում է այս լուրին` ասելով` «Մի քանի վանաձորցի ֆեյսբուքում գրել են. «Դեմ ենք: Դեմ ենք քաղաքապետի նկատմամբ սկսված արշավին, որովհետև քաջ գիտակցում ենք, որ հարցազրույցը ուղղակի առիթ է և պատճառներն ավելի խորն են: 21.700 ձայնով ընտրված քաղաքապետը չի կարող իշխանությունների քմահաճույքով հրաժարական տալ, եթե քաղաքը դա չի ուզում»:

Իսկ իր դիտարկմամբ արդեն Էդիկ Հովսեփյանը նկատում է. «Այդ երբվանից է կուսակցության փոխնախագահը, եթե դա անգամ լինի Արմեն Աշոտյանը, սկսել որոշել վանաձորցիների փոխարեն»:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728