Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ը վիճարկում է ՔրՕր-ի` տուգանքին և հանրային աշխատանքներին վերաբերող դրույթների սահմանադրականությունը

Փետրվար 23,2013 13:34

Փետրվարի 26-ին Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննության կառնի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հերթական դիմումի հիման վրա գործը: Այս անգամ Կարեն Անդրեասյանը վիճարկում է ՀՀ քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի և 54-րդ հոդվածի 5-րդ մասի սահմանադրականությունը:

Գործով զեկուցող է նշանակված ՍԴ անդամ Հրանտ Նազարյանը: Դատաքննությանը որպես պատասխանող կողմ ներգրավված է Քրեական օրենսգիրքն ընդունած Ազգային ժողովը:

Վիճարկվող հոդվածները վերաբերում են ոչ մեծ և միջին ծանրության հանցանքների համար որպես պատիժ նշանակված տուգանքին և հանրային աշխատանքներին:

ՔրՕր-ի 51-րդ հոդվածի վիճարկվող 4-րդ մասը սահմանում է, որ տուգանքը վճարելու անհնարինության դեպքում դատարանը տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը փոխարինում է հանրային աշխատանքներով` հանրային աշխատանքների հինգ ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց: Եթե տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքում ստացվում է պակաս, քան երկու հարյուր յոթանասուն ժամը, ապա նշանակվում է երկու հարյուր յոթանասուն ժամ, իսկ եթե այն գերազանցում է երկու հազար երկու հարյուր ժամը, ապա նշանակվում է երկու հազար երկու հարյուր ժամ:

54-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հանրային աշխատանքները կատարելուց չարամտորեն խուսափելու դեպքում հանրային աշխատանքների չկրած մասը դատարանը փոխարինում է կալանքով կամ որոշակի ժամկետով ազատազրկմամբ՝ կալանքի կամ որոշակի ժամկետով ազատազրկման մեկ օրը հաշվարկելով հանրային աշխատանքների երեք ժամվա դիմաց:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728