Նրա «Բարեւ» արշավն ընթանում է քարոզարշավի ոճով՝ անկանխատեսելի կանգառներով:
Այսօր Աշտարակ գնալու ճանապարհին Րաֆֆի Հովհաննիսյանը հանկարծ որոշեց կանգ առնել ու մի քիչ քայլել Երեւան-Աշտարակ մայրուղով ու ճանապարհին բարեւել անցորդներին: Վարորդներն, ովքեր նկատում էին պարոն Հովհաննիսյանին, կանգնեցնում էին մեքենան, ողջունում նրան: Մի տաքսու վարորդ հակառակ մայթից ազդանշաններով դիմավորեց ու հեռվից հեռու ձեռքը թափահարելով բղավեց. «Րաֆֆի, հանկարծ չվախենաս, ամբողջությամբ քոնն է»: Րաֆֆի Հովհաննիսյանն ի պատասխան հորդորեց վարորդին, որ ինքը չվախենա պայքարից:
Ճանապարհին Րաֆֆի Հովհաննիսյանը մուտքի մոտից բարեւեց ռազմական ինչոր հաստատության մոտ կանգնած զինվորականների: Նրանք, տեսնելով Րաֆֆի Հովհաննիսյանին, շտապեցին փակել դարպասները: Րաֆֆի Հովհաննիսյանը միայն ասաց. «Տղերք, հպարտ եք ձեզանով»:
Ճանապարհին հանդիպեցինք նաեւ մի հարսանիքի: Պարոն Հովհաննիսյանը կատակեց, որ կարո՞ղ է այսօր հարսանիք էլ գնանք: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հիշեց, որ այսօր Սպիտակում, որտեղ նույնպես այցելելու են, մի հարսանիք է լինելու, իր ծանոթներից մեկն է ամուսնանում: Պարոն Հովհաննիսյանը որոշեց, որ այսօրվա «Բարեւ» ակցիան կավարտվի այդ հարսանիքով եւ հավանաբար կմասնակցի դրան:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ