Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյանը նկատողություն արեց Բաբկեն Արարքցյանին (Տեսանյութ)

Փետրվար 23,2013 13:24

«ՀԱԿ կուսակցությունը պետք է պահպանի լիբերալ մոտեցումները, ունենալով համաժողովների ինստիտուտներ: Այս քայլի արդյունքում ՀՀՇ կուսակցությունը չի լուծարվում, այն պահպանում է իր քաղաքական, սեփականատիրական բոլոր տեսակի իրավունքներն ու պարտավորությունները: Ստեղծված կառույցը լինելու է ՀՀՇ-ի իրավահաջորդը» ,-այսօր ՀՀՇ արտահերթ համագումարի ժամանակ ասաց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:

Նրա խոսքերով. «Շատ ենք սիրում մեր կուսակցությունը եւ հարգելով մեր կուսակցական ընկերների մտահոգությունները՝ գտնում ենք, որ փոփոխությունները իրատեսական են: Հաշվարկի արդյունքում, այդ փոփոխությունը հասունացել է եւ ՀՀՇ-ն կարծում  է,  որ համագումարը կողմ կքվեարկի պատմական եւ համարձակ այս քայլին»:

ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանն էլ  հետաքրքրվեց՝  ի՞նչն է խանգարում, որ ՀՀՇ-ի շրջանակներում կատարվեցին այդ բարեփոխումները:

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ նկատողություն արեց. «Սա արդեն ելույթի է վերածվում, ամեն զեկուցումից հետո հարց տալը արդեն ելույթ է»:

Հովհաննես Իգիթյանն էլ հետաքրքրվեց. «Ասում եք՝ բազմաթիվ մարդիկ պատրաստ են մտնել ՀՀՇ-ի մեջ, այդ դեպքում ի՞նչ բարդույթ ունեն հիմա մտնելու, ինչու են ասում՝անունը փոխենք, մենք կմտնենք»:

«ՀԱԿ դաշինքի մեջ 3-4 անգամ ավելի են ակտիվիստները, քան մնացած բոլոր կուսակցություններում միասին վերցրած: Այս  մարդիկ մտել են ՀԱԿ, իրենց պայքարն այստեղ են պատկերացնում, նույն մարդիկ այլ կուսակցություններից իրենց ավելի ազատ զգալու համար ընտրում են այս տարբերակը: Այսկերպ դաշտն ազատվում է: Իշխանությունները  ստեղծելու են կեղծ դիմադիր դաշտ եւ փորձելու են մեր ակտիվիստներին տանել: Նոր կառույցով նոր պատասխանատվությամբ պետք է պահենք մեր ռեսուրսները: Այս դեպքում մուտք դեպի  նոր կուսակցություն՝ ավելի շատ հայտեր կլինեն»,- հարցերին պատասխանեց Ա. Մանուկյանը:

Շահեն Պետրոսյանն էլ պնդեց՝ հիմնավորումները համոզիչ չեն. «Վտանգ չե՞ք զգում, որ սերնդափոխություն անելով մեր կառույցում հին սերնդի ներկայացուցիչներից շատերին էլ  կստիպի դուրս գալ կառույցից»:

«Բոլոր տարբերակները քննարկել ենք, բոլոր հնարավոր կորուստները եւս քննարկել ենք: Մտավախություն չունենք, այդպիսի վտանգ չկա: Երբ միայն փոխում է անունը, այդ դեպքում մեր կուսակցությունից կորուստներ չենք ունենա, եթե նախաձեռնության արդյունքում 1000 հոգի ներս մտնի, իսկ երկու հոգի խռովի, գնա ես ներողություն եմ խնդրում…»:

 

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. dyadyur says:

    Եթե պ-ն Տեր-Պետրոսյանը կարծում է,թե ՀՀՇ աբրեվիատուրան ՀԱԿ-ով փոխարինելով, մարդկանց հիշողությունից կջնջվեն նրա կառավարման օրերից մնացած վախերը, հիշողություններն ու դառնությունները,ապա դա քաղաքական գործիչի մոտեցում չէ: Ինչպես ասում են` ՀՀՇ-ն –Աֆրիկայում էլ ՀՀՇ է, թեկուզ և ՀԱԿ կամ ՍՄԿԿ անվանումով:Միթե? ,,մտքի հանճարը,, չի հասկանում, որ փոխում են գաղափարափոխությունը այլ ոչ թե անվանումը:Դժվար թե որևէ մեկը իր տան վերանորոգման ժամանակ հին պաստառները (обои) ներկի և հարևաններին հպարտությամբ ցույց տա,ասելով,թե տեսեք, ինչ շքեղ ՌԵՄՈՆՏ եմ արել: Ծերանում ենք,Լևոն պապիկ,ծերանում ենք,ու ոչ մի կերպ չենք հանդարտվում: (Վերջին նախադասությունը, համարյա ըստ Պ.Սևակի–ականջը կանչի!!!):

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728