Այսօր ՀՀՇ արտահերթ համագումարի ժամանակ օրակարգի հաստատման վերաբերյալ առաջարկությամբ հանդես եկավ ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը:
Նա առաջարկեց օրակարգում ընդգրկել ՀՀՇ համագումարի հայտարարությունն ու վերաբերմունքը փերտրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերաբերյալ. «Չենք կարող այս հարցը անտեսել, առաջարկում եմ երեք սկզբունքային հարց այդ հայտարարության մեջ լինի: ՀՀՇ-ն չի ընդունում այս ընտրության արդյունքները, եւ մեզ համար ընդունելի չեն միջազգային դիտորդների այս մակերեսային գնահատականները: ՀՀՇ-ն կանգնած է սահմանադրական կարգի վերականգնման, իրավական պետության ստեղծման, ժողովրդավարության վերականգնման պայքարին»:
Նրա առաջարկը քվեարկության դրվեց ու ընդունվեց:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ