ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Իշխանությունների դեմքը սկսվել է փոխվել… Ինձ հասած տեղեկություններով, ՀՀ Նախագահին վրդովեցրել է Վանաձորի քաղաքապետի վերջին հարցազրույցը: Վանաձորի քաղաքապետը հրաժարական է տալիս…»:
Հիշեցնենք, որ Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Սամվել Դարբինյանը, մեկնաբանելով այն փաստը, որ նախագահական ընտրությունների ժամանակ Վանաձորում հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը Hetq.am-ին ասել էր. «Դա մեր առաջնորդի պարտությունը չէր, դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր: Որ ժողովուրդը ինքը չի հասկանում ինքն ինչ է անում»:
Panorama.am-ը Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանից մեկնաբանություն խնդրեց` համապատասխանում են լուրերն իրականությանը:
«Ոչ»,-պատասխանեց Դարբինյանն ու անջատեց հեռախոսը: