Գագիկ Շամշյանը shamshyan.com-ում հայտնել է, որ երեկ երեկոյան Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում՝ Հարսնաքար ռեստորանային համալիրի մոտ, բախվել են «BMW» մակնիշի՝ 34 TU 967 համարանիշի և «Nissan Patrol» մակնիշի` ՊՆ համարանիշներով ավտոմեքենաները:
Այսօր, այս վթարի կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության թիվ 4-րդ կայազորային բաժնում այսօր հարուցվել է քրեական գործ:
Վթարի հետևանքով «ԲՄՎ»-ի վարորդ, Ավան-Առինջի բնակիչ, 28-ամյա Գոռ Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ «Նիսսան Պատրոլ»-ի վարորդ, 62-ամյա Արարատ Աբրահամյանը՝ «Նաիրի» բժշկական կենտրոն։
Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգտագործմամբ «ԲՄՎ»-ի միջից դուրս բերեցին ուղևորներ Սիլվա Բաղդասարյանի և Սյուզի Վարդանյանի դիերը։
Տեղի ունեցած վթարի մասին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ վարչության պետ Արման Ցոլակյանը անընդհատ հեռախոսով տեղեկություններ էր հայտնում Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին։
Կարդացեք նաև
Shamshyan.com-ի տեղեկություններով, մահացած Ս. Բաղդասարյանը «ԲՄՎ»-ի վարորդ Գ. Վարդանյանի մայրն էր, իսկ Ս. Վարդանյանը՝ քույրը։
Ըստ տեղեկությունների՝ «Նիսսան Պատրոլ»-ը հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում և սպասարկում է նույն գերատեսչության գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ Հայկազ Բաղմանյանին, ով այս օրերին գտնվում է Արցախի պաշտպանական դիրքերում և վթարի մասին տեղեկանալով՝ վերադառնում է Երևան։
Նշված 2 ավտոմեքենաները տեղափոխվել են Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի