Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պահանջում են վերականգնել ՀՀ սահմաններից դուրս քվեարկելու ՀՀ քաղաքացիների սահամանադրական իրավունքը

Փետրվար 23,2013 11:18

Հարավային Կալիֆորնիայի հայերը պահանջում են պատժել ՀՀ նախգահի ընտրությունները կեղծած անձանց և կատարել քվեների արդար վերահաշվարկ: Վերջին ՀՀ նախագահի ընտրությունները հերթական անգամ ցուցադրեցին Հայաստանում իշխող ռեժիմի իրական դեմքը: Կան մեծաքանակ փաստեր առ այն, որ 2013 թ. փետրվարի 18-ին ՀՀ նախագահի ընտրություններում զանգվածայինընտրախախտումներ են կատարվել, որոնք խեղել են ընտրության ընդհանուր արդյունքները ի շահ Սերժ Սարգսյանի:
Մենք` ՀՀ քաղաքացիներս` Հայաստանում, թե նրա սահմաններից դուրս ծնված-մեծացած, հայտարարում ենք, որ քանի դեռ ընտրակեղծիքների հետևանքները վերացված չեն և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած պաշտոնական թվերը վստահություն չեն ներշնչում, ոչ ոք չպետք է Սերժ Սարգսյանին ճանաչի որպես վերընտրված նախագահ: Մենք նաև պահանջում ենք վերականգնել ՀՀ սահմաններից դուրս քվեարկելու ՀՀ քաղաքացիների սահամանադրական իրավունքը:

Մենք հավաքվելու ենք կիրակի օրը` 2013 թ. փետրվարի 24-ին, ժամը 11:30 Սուրբ Մարիամ Աստվածածնի առաքելական եկեղեցու առջև և երթով շարժվելու ենք դեպի Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսության շենքը ի նշան Հայաստանի ժողովրդի հետ համերաշխության:

Արա Խ. Մանուկյան,
Լոս Անջելես

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728