Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Գրիգորյանը պայքարն ավարտեց 2-րդ հորիզոնականում

Փետրվար 23,2013 10:55

Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը բավարարվեց չորրորդ տեղով:

Ռոշֆորում ավարտվեց շախմատի միջազգային ներկայացուցչական մրցաշարը: Հայաստանցի միջազգային վարպետ Կարեն Հ. Գրիգորյանը, որ նախավերջին տուրում առաջատարի դիրքը զիջել էր Վրաստանի ներկայացուցիչ Դավիթ Ժոժուային, ինը հնարավորից 6,5 միավորով պայքարն ավարտեց երկրորդ հորիզոնականում: Մեր հանրապետության մյուս մասնակիցը՝ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, նույնքան միավորով լրացուցիչ գործակիցներով բավարարվեց չորրորդ տեղով:
Երեկ Կարենն ու Սամվելը մեկնել են Ֆրանսիայի մեկ այլ քաղաք՝ Կապել-լե-Գրանդ՝ մասնակցելու այտեղ այսօր մեկնարկող շախմատային ավանդական փառատոնին:

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728