Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այս անգամ կապանցիներն են ասում, որ Սուրեն Խաչատրյանից չեն վախենում

Փետրվար 23,2013 01:28

Նրանք հավաստիացնում են, որ հաջորդ օրը իրենց խոսքերը չեն հերքի:

Այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին էին եկել կապանցիներ, ընդ որում՝ «Կապան» ցուցապաստառով: Նրան վանկարկում էին «արդարություն, Հայաստան, Րաֆ-ֆի, նախագահ»:

Aravot.am-ը նրանցից հետաքրքրվեց, թե չե՞ն վախենում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանից: Նրանք վստահեցրին, որ՝ չէ. «Արդարությունից չենք վախենում»:

Չնայած առաջին հայացքից մեր զրուցակից կապանցիները երեւում էին սթափ, ալկոհոլի ազդեցությունից դուրս, ամեն դեպքում մենք ճշտեցինք՝ կարո՞ղ է վաղը այս տեսանյութի հերքումը տարածվի youtube-ում: Հիշեցնենք, որ Սիսիանում Հրանտ Բագրատյանի քարոզարշավի մասնակիցներից մեկը՝ մի սիսիանցի Aravot.am-ի տեսանյութում վստահեցրել էր, որ խորին զզվանքն է հայտնում մարզպետին, սակայն հաջորդ օրը նոր տեսանյութով հերքել էր՝ ասելով, թե լրագրողն իրեն խմեցրել է, հարբած է եղել, չի հասկացել ինչ է ասում, սայթաքել է:

Կապանցիները վստահեցրին, որ իրենք չեն հերքի իրենց ասածները: Այսպես հնչեց պատասխանը. «Ժառանգության անձնակազմը երբեք չի վախենում, ոչ էլ հերքում է»: Մեր հարցին՝ ճնշումներ չկա՞ն ձեզ վրա Սուրեն Խաչատրյանի կողմից, կապանցիներից մեկը՝  Կարեն Ստեփանյանը պատասխանեց. «Առայժմ չի եղել, եթե լինի էլ, բնականաբար չենք վախենում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Արամ Կապանցի says:

    Իսկ ե՞րբ են կապանցիներն ասել, որ ինչ-որ մեկից վախենում են: Կապանցիները հայրենասեր, բարի, խաղաղասեր, ազգասեր, ԱՐԱՐԱՏԱՍԵՐ ՈՒ ԽՈՒՍՏՈՒՓԱՍԵՐ, պետականամետ մտածողությամբ ժողովուրդ են: Կապանցիների մոտ նաև բարձր է թալերանտության՝ հանդուրժողականության ու ներողամտության մակարդակը ոչ այնքան հաջողված ղեկավարների կամ անցանկալի դրսևորումների նկատմամբ՝ նկատի ունենալով, որ վերջիններս սխալվելու և իրենց սխալն ուղղելու իրավունք ունեն: Չնայած կապանյան քաղաքական սպեկտրի գույներին՝ կապանցիները միշտ միասնական են: Հավատացնում եմ ձեզ՝ Կապանի պատմության մեջ կապանցի չհանդիսացող որևէ մարզպետ կամ այլ պետական պաշտոնյա երբևէ ուղղակի ազդեցություն չի ունեցել և չունի կապանցիների վրա: Կապանում գործող, բայց կապանցի չհանդիսացող պաշտոնյաները իրենց ազդեցությունն այս կամ այն ոլորտւոմ կիրառում են միայն անուղղակի կերպով:

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Իսկ ի՞նչու Սյունեցին պիտի վախենա մարզպետից: Սյունիքը մարզպետի սեփականությու՞նն է: Մարզպետը ԸՆԴԱՄԵՆԸ մի հատ չընտրված պաշտոնյա է: Այսօր Կապանում մարդկանց 60%-ը աղքատ է.Ի՞ՆՉ ունեն կորցնելու,որ վախենան: Նույնիսկ աստծո տված շնչելու օդը աղտոտված է (հանքերից): ԻՐԵՆՔ պիտի վախենան,ոչ թե ժողովուրդը:

  3. Հայկո says:

    Բայց ինչ անեն Գորիսեցիները , որ ամբողջ քաղաքը բառացիորեն պատկանում է Մի քանիսին Սուրիկ Խաչատրյան, Խաչիկ Ասրյան և Սերժ Սարգյան , էլ չեմ ասում նաև Սեյրան Օհանյան: ,
    Իսկ Գորիսը Չնայած տարածքի մեծությանը մնում է գյուղական կոլորիտ, ՃԱՆԱՉՈՂՈՒԹՅՈՒՆ ՎԱԽ… Բա դու լիների չէի՞ր վախենա:

  4. Սամվել Ավդալյան says:

    Վազում էիք թատերական հրապարակ սովետական իշխանությունը քանդելու: Շուտով սովետական իշխանությունը հեռավոր հուշ ու դրախտ է դառնալու, երբ մի կտոր հացի համար Տաիլանդի բնակչության նման ձեր աղջկան պոռնկանոց կուղարկեք:

  5. Սամվել Ավդալյան says:

    Ղափանցիները էլի միամիտ հայության նման, ոչխարի պես, հերթական այծի(Րաֆֆի Հովհաննիսյան) հետևից վազելու են եղեռնի ճանաչման անհասանելի ուրվականի ու մյուս հիմարությունների հետևից, ցրիվ տալով վերջին նյութական ու բարոյական փշրանքները:
    Ողբում եմ քեզ , Հայոց աշխարհ, ախր դու արժանի չէիր այս ճակատագրին:

  6. Սամվել Ավդալյան says:

    Ներողություն եմ խնդրում Ղափանցիներից կտրուկ խոսքերիս համար, դա ես չէի, ներսիս ցավն էր ճչում:
    Հայաստա՛ն երկիր, իմ սու՛րբ հայրենիք,
    Ուզում եմ երգել պատկերդ լուսեղ,
    Բայց կնճիռներ են ճակատիդ այսօր,
    Ուզում եմ նետվել գիրկդ որդու պես,
    Բայց բազուկներդ կախված են անզոր,
    Ուզում եմ լինել մասնիկը կյանքիդ,
    հնչյունը երգիդ,
    դարմանը վերքիդ,
    Բայց ավա՜ղ, թափառ աշուղի նման
    Օտար ճամփին եմ անվերջ դեգերում,
    Ու գորշ օրերիս տաղտկությու՛նն է ժանտ
    Իմ պատառոտված սրտի երգերում:

    Սրտիս երգերում վերքն է արնածոր,
    Անխնա բացված իմ ազգի կրծքին,
    Հպարտությու՛նն է ձեռքով զորավոր
    Սանձում կուտակված իմ ծով արցունքին…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728