Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կապանի քաղաքապետը հերքում է իր հրաժարականի մասին քաղաքում շրջանառվող լուրերը

Փետրվար 23,2013 00:42

 

Կապանում վերջին օրերին բնակչության շրջանում ակտիվորեն քննարկումներ են ընթանում մարզկենտրոնում Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին արձանագրված բարձր ցուցանիշների վերաբերյալ, եւ  շրջանառվող լուրերի համաձայն`  Կապանի քաղաքապետը մարզային իշխանությունների կողմից նկատողության է արժանացել ու հրաժարականի դիմում ներկայացնելու հրահանգ ստացել:  Նշենք, որ Կապան քաղաքում Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքել է ավելի շատ քվե, քան Սերժ Սարգսյանը:

Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանից փորձեցինք ճշտել, թե որքանո՞վ են համապատասխանում այդ տեղեկություններն իրականությանը, եւ արդյոք իր հրաժարականի մասին որեւէ խոսակցություն տեղի՞ է ունեցել ընտրություններից հետո, թե՞ ոչ: Կապանի քաղաքապետը հերքեց մարզկենտրոնում շրջանառվող  լուրերը եւ տեղեկացրեց, որ դրանք իրականության հետ որեւէ կապ չունեն: «Միանշանակ չեն համապատասխանում իրականությանը: Նման հորդոր, նման պահանջ ոչ միայն չի եղել, չի  հնչել, այլեւ ինքս ճիշտն ասած զարմացած եմ, որովհետեւ նման խոսակցությունների մասին  լսել եմ. ինձ տեղեկացրել են, որ նման խոսակցություններ են շրջանառվում քաղաքում»:

«Ոչ միայն մարզային իշխանության հետ, այլ նաեւ մարզային շտաբի ղեկավարի  հետ միասին    շնորհավորել ենք միմյանց` հաղթանակի կապակցությամբ, քանի որ մեր թեկնածուն` գործող նախագահը, ոչ միայն հաղթել է  ընդհանուր արդյունքներով, այլեւ` մեր մարզում»,- ասաց Կապանի քաղաքապետ, ՀՀԿ անդամ Աշոտ Հայրապետյանը: Ընտրությունների թեմայով  Կապանի քաղաքապետի հետ կայացած զրույցի մանրամասները կներկայացնենք վաղը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Անցած տարվա Կապանի քաղաքապետի ընտրություննեէրի ժամանակ (այն ժամանակ) գործող քաղաքապետ Արտուր Աթայանը ամենավերջին պահին ինֆքնաբացարկ տվեց և ՊԱՇՏՈՆԱՊԵՍ հայտարարեց,որ ինքնաբացարկի պատճառը իր վրա ճնշումներ գործադրելն է: Ու, ԶԱՐՄԱՆԱԼԻՈՐԵՆ, իրավապահ մարմինները ոչ մի քայլ չձեռնարկեցին. սրանով արդեն ամեն ինչ ասված է,թե ինչ կարգեր ե տիրում Կապանում/Սյունիքում: Մնաց ՄԻԱՅՆ ՄԵԿ թեկնածու. հոդվածի ՀՀԿ-ական պարոնը: Կապանի ընդհանուր ընտրող բնակչության միայն 1/3-ն է ընտրել (կամ«ընտրել») իրեն: What goes around, comes around. Այս տիեզերքում արդարություն/արդարադատություն կա:

    • Աննա Աննա says:

      Հարգելի Վարազ ,քո ,, տեսակետը ,, երկրում և մասնավորապես Կապանում տեղի ունեցած նախ և հետընտրական գործընթացների վերաբերյալ ինքնին հասկանալի է ,բայց մի տեսակ անհասկանալի է մարդու քո ,, տեսակը ,, :Ես,շարքային ընթերցողս,չլինելով կապանցի և առհասարակ չունենալով որևէ առնչություն իրենց քաղաքապետի հետ ,անգամ անզեն աչքով քո տողերում չարություն տեսա : Չգիտես ինչու համոզված եմ որ քո հիշատակած ,, ՀՀԿ-ական պարոնը ,, իրականում այնքան էլ պարոն չի,քո հավին հաստատ քիշ չի ասել և չի էլ ուզում :Քո մեկնաբանությունից երևում է նաև,որ դու էլ շատերի պես հակված ես հայաստանցիներին բաժանել հանրապետականների`որպես խավարի և ոչ համրապետականների`որպես լույսի խորհրդանիշ :Ես ինքս էլ հանրապետական եմ և իմ ընտրությունը գնահատում եմ ,բայց երբեք ոչ կարևորում :Երբևէ մտորել ես ,Վարազ ջան,որ Աշոտ մարդը գուցէ ավելին է ,քան իր կատարած ընտրությունը ,կամ էլ Հայրապետյան պաշտոնյան ավելին է ,քան իրեն վստահված պաշտոնը :Եվ կամ այս դժվարին պայմաններում դու կամ ես կկարողանայինք հանձն առնել կառավարել մի ամբողջ քաղաք :Ու եթե 100-ից քիչ ավել օրում կապանցին պարտավոր չէ հասցնել հպարտանալ իր քաղաքապետով,ապա վերջինս դարերի հեռավորությունից և իր արյան կանչով հաստատ հպարտ է իր ժողովրդով,որը միշտ էլ համախմբվել գիտի/ի տարբերություն շատերի/ և միահամուռ է իր որոշումներում :Ի հարգանս կապանցու և առհասարակ ժողովրդի կուզեի եզրափակել այսպես . Մեր ժողովուրդը մեղավոր չէր,որ նրան ուրիշ հնարավորություն չընձեռեցին դրսևորելու իր բողոքը ներկայիս վարչակազմի հանդեպ այլ կերպ ,քան կատարել ընտրություն հօգուտ Րաֆֆի հովհաննիսյանի ,որից ժողովուրդը ,հուսով եմ,ոչ մի ակնկալիք էլ չուներ :

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728