Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երբ մարդը գազան է դառնում

Փետրվար 23,2013 00:30

virus3virusՍերբ դրամատուրգ Սինիշա Կովաչեւիչի «Վիրուս» պիեսը բեմադրվել է Հայաստանում:

 

Այսօր Պատանի հանդիսատեսի թատրոնում կայացավ Հակոբ Ղազանչյանի բեմադրած «Վիրուս» ներկայացման պրեմիերան` ըստ սերբական պառլամենտի անդամ, հայտնի դրամատուրգ Սինիշա Կովաչեւիչի պիեսի: Դահլիճում էր նաեւ հեղինակը` Հայաստանում Սերբիայի դեսպանի հետ, որին կատակով իր անձնական լրտեսն անվանեց Հայաստանում: Սինիշա Կովաչեւիչը ներկայացման ավարտին ասաց, որ իր համար մեծ պատիվ է գործը բեմադրված տեսնել  Հայաստանում: Նա մի շարք  ընդհանրություններ նշեց հայ եւ սերբ ժողովուրդների մշակույթների միջեւ:

«Ուզում եմ, որ մշակութային կամուրջ գցենք, որի հիմքերը դրել ենք ես եւ  Հակոբ Ղազանչյանը իմ պիեսով ու իր բեմադրությամբ»,-նշեց դրամատուրգը:

Բեմադրությունը  ժամանակակից մարդու մասին է, որ մեկ նյարդերի կծիկ է , մեկ անտարբերության մարմնացում, բայց անհոգ է եւ ուրախ, եւ երբ սիրում է` պատրաստ է ամեն ինչի: Ու էդ բոլորը հյուսված է ՄԻԱՎ/ՁԻԱՀ կործանիչ վարակի շուրջ:

«Վիրուսի» գլխավոր դերակատարը միայնակ տառապում է, որովհետեւ վարակակիր է, հարազատները երես են թեքել, սիրած աղջիկը` նույնպես: Այդ պատճառով էլ մեկուսացված հերոսը գազանացել է ու վրեժխնդիր է լինում իր հետ գազանաբար վարված հասարակության հետ:

«Վիրուսում»  հրաշալի էին խաղում բոլորը` Իշխան Ղարիբյանը, Արմեն Սանթրոսյանը, Անահիտ Բաբելյանը, Սամվել Դանիելյանը, Մարիամ Ղազանչյանը եւ Գոհար Կարապետյանը: Հաջողված էին եւ բեմադրությունը` ամբողջության մեջ, եւ երաժշտական ձեւավորումը: Լավ էի աշխատել նաեւ նկարիչը` Անտոն Քեշիշյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728