«Մարզպետի լավ աշխատանքը իշխանության թեկնածուի շուրջ գայլեր հավաքելը չէ: ՀՀ նախագահի այս քայլը, որով աշխատանքից ազատվում է այն մարզպետը, որի մարզում «Ժառանգությունը» ջախջախիչ քվեներ է հավաքել, ամենեւին էլ ապահով Հայաստանի մասին չի խոսում»,- Aravot.am-ին Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի հրաժարականի լուրն այսկերպ մեկնաբանեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:
Նրա խոսքերով՝ ՀՀԿ-ում պաշտոնների «քաստինգ» է սկսվել. «Հանրապետական կուսակցության ներսում արշալույսները խաղաղ չեն, որովհետեւ ՀՀԿ-ի ներսում շատերը սպասում են, թե որտեղ պետք է տեղ ազատվի, որ գնան այնտեղ: Հիմա ՀՀԿ-ի ներսում տարբեր պատիժներ են լինելու նրանց համար, ովքեր բավարար քվեներ չեն ապահովել Սերժ Սարգսյանի համար: Բայց պարոն Սարգսյանը պետք է հասկանա, որ այդ կուսակցության շատ դեմքեր խայտառակում են իրեն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև