Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյանը «գաղտնազերծում է» Սերժ Սարգսյանի 3 առաջարկը

Փետրվար 22,2013 23:34

«Ժառանգության» մարտավարությամբ բացառվում է որեւէ գործողություն, որի արդյունքում մի քաղաքացու գլխից մի մազ ընկնի: Այսօր Aravot.am-ի հետ զրույցոււմ ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը: Նա չհստակեցրեց, թե ինչ ծրագրով են պատրաստվում ղեկավարել իրենց շուրջ համախմբված ժողովրդական շարժումը, ասաց կուսակցության ղեկավարը պարբերաբար անելիքների, ծրագրի մասին կխոսի ժողովրդի հետ:

Տիկին Բախշյանը անուղղակիորեն հաստատեց մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ  Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպման ժամանակ հետընտրական զարգացումների 3 սցենար է ներկայացրել: Համագործակցել ՀՀԿ-ի հետ ու միասին աշխատել, ընդունել, որ երկրորդ տեղն է զբաղեցնում եւ շարունակել քաղաքակիրթ պայքարը, այլապես իր համախոհների հետ պայքարը շարունակելու եւ օրինականության  սահմանները խախտելու դեպքում կստանա արմատական քայլեր ու որոշումներ իշխանությունների կողմից:

Վերջին սցենարը տիկին Բախյանի խոսքերով սպառնալիք էր «Ժառանգությանը». «Դա մենք հասկացանք, որ շատ լուրջ սպառնալիք է: Իսկ ես կարծում էի, որ առնվազն պիտի խուսափեն գոնե այդպիսի բան ասելուց, 2008-ի մարտի 1-ը դեռ Սերժ Սարգսյանի վրան է: Ինքը չի թոթափել, ինձ թվում է՝ ամեն ինչ պետք է աներ, որ խուսափեր»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728